19:28 19.02.2022
Մոտ 15 հոգեբաններ միջազգային փորձագետի օգնությամբ ծանոթանում են այնպիսի նորագույն մեթոդներ, որոնք միտված են երեխաներին ու դեռահասներին դուրս բերել հոգեբանական ծանր իրավիճակներից։ Երկրում իրար հաջորդած իրադարձությունների՝ համավարակի ու 44 օրյա պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակները հաշվի առնելով, այժմ հոգեբաններն ուսումնասիրում են թե երեխաներն ու դեռահասները ինչպես են տանում իրենց ընտանիքի վշտերը, մեծերի տագնապները, հուսահատություններն ու կորուստները։ Ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան մեկ տարի անց, երբ կհրապարակվի մասնագիտական խմբի գիտական հետազոտությունների մասին միասնական զեկույցը։
Աղետներից ու պատերազմներից հետո, հատկապես երեխաների առողջության և սթրեսների ազդեցության ուսումնասիրման հարուստ փորձ տեղի մասնագետները դեռևս չունեն։ Հայաստանում երեխաների և դեռահասների շրջանում նոր ներդրվող հոգեբանական աջակցության մի ամբողջ մեթոդոլոգիա են մշակում հոգեբանները, որպեսզի կարողանան օգնել արտակարգ կամ ծանր իրավիճակներում հայտնված ընտանիքներին բարձրացնել երեխաների տոկունությունը։ Ըստ մասնագետների հոգեբանական ազդեցությունները երկարատև են և միջսերնդային։ Հոգեբանները նշում են՝ պետք են այնպիսի մեթոդներ կիրառել, որ ընտանեկան ողբերգության մասին երեխային տեղեկություններ փոխանցվեն այնպիսի նրբությամբ, որ հետագայում դրանք լրջագույն ազդեցություն չթողնեն։
«Կարող է էս պահին երեխայի վրա ազդեցություն չկա, բայց պատահական ընտանեկան միջսերնդային պատմությունները կարող են կտրուկ ներգործել նրա հոգեվիճակի վրա, և ընտանիքի գիտելիքն ու իմաստությունն է պետք, թե ինչպես է հանձնում ընտանեկան թեկուզ տխուր պատմությունները երեխային։ Շատ երեխաներ, որոնք արցախյան պատերազմի հետևանքները կրեցին և կրում են, բազմաթիվ երեխաներ ովքեր տառապում են ընտանեկան բռնություններից, ունեն կորուստներ, սուգեր և այլն․․․ Էս մեթոդոլոգիայով կարող ենք իրենց մոտ առաջացնել տոկունության մի աստիճան, որն իրենց կօգնի առաջ գնալ, լինել լավատես և պատրաստ լինել նորից դիմակայել այլ խնդիրների»- նշում է «Արևամանուկ» հոգեբանասոցիալական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Գմյուրը։
Հայաստանի տարբեր մարզերի հոգեբաններին իտալացի փորձագետն իր մասնագիտական, փորձագիտական հմտություններն է փոխանցել։ Մեթոդները նոր են տեղի հոգեբանների համար, որոնք հետագայում կդառնան կիրառելի երեխաների և նրանց ընտանիքների հետ տարվող աշխատանքում։ Երեխայի հոգեբանության դոկտոր Ֆրանչեսկա Ջիորդանոն Գյումրի է ժամանել Միլանից։ Վերջին 12 տարիների ընթացքում իրականացրել է հետազոտություններ՝ ուղղված դժվարին, անելանելի իրավիճակներում հայտնված երեխաների տոկունության բարձրացմանը։ Հայ գործընկերների հետ աշխատելով, իր գիտելիքները փոխանցելուց բացի, փորձում է ծանոթանալ նաև հայկական փորձին:
«Կարծում եմ, հայերի մշակույթի մեջ այնքան շատ կան կյանքը իմաստավորելու սիմվոլներ ու տարրեր, որոնք ուժ են տալիս ոգևորելու, ապրելու և ցանկացած դժվարությոններ հաղթահարելու համար։ Առաջին անգամ եմ Հայստանում, բայց առաջին իսկ պահից հասկացել եմ, որ հայերի մեջ դժվարություններին դիմակայելու պոտենցիալը շատ մեծ է»,- նշում է երեխայի հոգեբանության դոկտոր Ֆրանչեսկա Ջիորդանոն։
Մինչև տարեվերջ հոգեբանների կատարած հետազոտությունների արդյունքները հիմք են դառնալու գիտական նոր ուսումնասիրությունների, որից հետո կազմված նոր ուղեցույցը լուրջ ձեռնարկ կդառնա այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են երեխաների մոտ առկա սթրեսային իրավիճակները հաղթահարելու դժվարին գործով։
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները22:56 17.04.2025
Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի ԹբիլիսիումԹբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...
22:53 17.04.2025
Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավորԱպրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջԳործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...
22:45 17.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունումՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...
22:41 17.04.2025
ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԱպրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...
22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհինԱպրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...