«Յունիս» փոթորիկը հարվածել է Մեծ Բրիտանիային․ կա 3 զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

«Յունիս» փոթորիկը հարվածել է Մեծ Բրիտանիային․ կա 3 զոհ

08:21 19.02.2022

Բրիտանական կղզիներին հարվածել է «Յունիս» փոթորիկը, որը վերջին 4 տասնամյակում ամենաուժեղներից է: Կա 3 զոհ։ Ավերվել է O2 Arena-ի տանիքը։

Փոթորիկը հարվածել է ժամեր անց այն բանից հետո, երբ «Դադլի» փոթորիկը ավերածություններ էր գործել Կենտրոնական Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Անգլիայում:

Տագնապի բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել Լոնդոնի, Անգլիայի հարավարևելյան և արևելյան շրջանների համար: Հաղորդվում է, որ Ուայթ կղզում քամու պոռթկում է եղել 196 կմ/ժ արագությամբ, ինչը համարվում է նոր ռեկորդ Անգլիայի համար։ Երկրի հարավ-արևմուտքում շուրջ 110 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։

Ուրբաթ օրը  փակվել էին հարյուրավոր դպրոցներ: Գնացքները Ուելսում չեն աշխատելում, զինվորները բերվել են լիակատար մարտական պատրաստության։

Չնայած ուժեղ քամուն՝ Լոնդոնի օդանավակայանները շարունակել են օդանավ ընդունել, թեև բազմաթիվ չվերթներ չեղարկվել են։ Բրիտանական իշխանությունները հանրությանը խնդրել են սելֆի չանել փոթորկի պայմաններում՝ զգուշացնելով, որ այն վտանգավոր է կյանքի համար։

Եղանակային կարմիր մակարդակի  վտանգներ  հազվադեպ են հայտարարվում: Նման նախազգուշացումը վտանգ է ներկայացնում կյանքի համար. քամին կարող է քշել տների տանիքները, քանդել էլեկտրահաղորդման գծերը և արմատախիլ անել ծառերը: Մեծ վտանգ են ներկայացնում նաև մեծ արագությամբ թռչող բեկորները։

«Իլենիա» փոթորիկն էլ անցել է Գերմանիայով ու Լեհաստանով։ Հաղորդվում է մի քանի զոհի մասին։

https://www.youtube.com/watch?v=RAHiOXrvZKw

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

16:34 19.04.2025

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

Հարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

BACK_TO_TOP