21:16 18.02.2022
Փետրվարի 18-ին հայտնի դարձավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի B լիգայի 1-ին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը։ Խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Լվով քաղաքի «Արենա Լվով» մարզադաշտում։ Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ուկրաինայի ազգային հավաքականները նախկինում երկու անգամ հանդիպել են Լվով քաղաքում. ԱԱ 2002 որակավորման խմբային փուլում մեր ընտրանին զիջեց դաշտի տերերին 0։3, իսկ ԵՎՐՈ 2004-ի որակավորման փուլում՝ 3։4 հաշվով։
14:07 07.11.2024
Հայաստանի ռազմական ձեռքբերումներն ուղղված չեն որևէ մեկի դեմ. ԱԳ փոխնախարարՀայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող մտահոգություններին Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումների վերաբերյալ։ «Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով և ուղղված չեն որևէ մեկի դեմ»,-ասաց Կոստանյանը: ...
14:00 07.11.2024
Լուկաշենկոն կարծում է, որ Եվրոպան կարող է դառնալ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրոպան կարող է դառնալ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը։ Այս մասին հաղորդում է BelTA գործակալությունը։ «Աշխարհը սարսափելիորեն փոխվում է, վաղը իրավիճակը բոլորովին այլ կլինի, ոչ թե Չինաստանը կարող է լինել Ամերիկայի գլխավոր մրցակիցը, այլ Եվրոպան»,- ասել է Լուկաշենկոն։ ...
13:53 07.11.2024
ԵԽ ղեկավար. ԵՄ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետԵՄ-ն ցանկանում է խորացնել կապերը ԱՄՆ-ի հետ, բայց միևնույն ժամանակ ավելի շատ իր ճակատագրի տերը լինել։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես։ «Կա մի կարևոր սկզբունք՝ մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը ԱՄՆ-ի հետ, քանի որ մենք շատ ընդհանրություններ ունենք, բայց նաև ցանկանում ենք ավելի […] ...
13:47 07.11.2024
Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման նախադրյալներ կանՌուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ թեև իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, այդուհանդերձ, Մոսկվան իրավիճակի բարելավման նախադրյալներ է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում, ապա իրավիճակը շարունակում […] ...
13:39 07.11.2024
Կկառուցվեն կամուրջներ, թունելներ, կխրախուսվեն այգեգործները. գործադիրի որոշումներըՍիսիան-Քաջարան հատվածում կկառուցվեն 27 կամուրջ և 9 թունել, ինտենսիվ այգեգործության շահառուներին այգեհիմնումն ավարտելու նպատակով կհատկացվի լրացուցիչ գումար, կսահմանվեն պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները. այս և գործադիրի այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում: ...
13:33 07.11.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու կլինեն նաև 2020 թ. ՀՀ տեղափոխված քաղաքացիներըՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: Մինչ այս օժանդակության ծրագրի շահառու էին հանդիսանում միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները: Նոր փոփոխությամբ՝ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից: 2024 թվականի սեպտեմբերի […] ...