18:26 18.02.2022
ԱՊՀ անդամ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարներն այսօր առցանց ռեժիմով անցկացրել են խորհրդի 26-րդ նիստը։
Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրի միգրացիոն իրավիճակը, միգրացիոն օրենսդրության փոփոխությունները և միգրացիոն իշխանությունների իրավական փորձառությունը նոր կարգավորումների կիրարկման ոլորտում։
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված նոր կարգավորումները սահմանահատման և ՀՀ տարածքում գտնվելու առնչությամբ, ներկայացրել միգրացիոն հոսքերի համեմատական պատկերը։ Նա, ընդգծելով ՀՀ կառավարության համար միգրացիոն ոլորտի գործընթացների թվայնացման կարևորությունը, նշել է, որ 2022 թ-ից սկսած Միգրացիոն ծառայությունը գործարկել է նոր համակարգ՝ բարելավելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը․ կրճատվել են վարչարարությունը, ժամկետները, գործընթացն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային հարթակում, որին միաժամանակյա հասանելիություն ունեն գործընթացում ընդգրկված բոլոր պետական մարմինները։ Ա․ Ղազարյանը նշել է նաև 2019 թ-ից գործարկված ռեադմիսիոն հայցերի գրանցման էլեկտրոնային հարթակի մասին, որը ևս նպաստել է աշխատանքների արագացմանն ու տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացմանը։
Աշխատանքային միգրացիայի ոլորտի համակարգման իրենց փորձով կիսվել են նաև մյուս անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ընդգծելով նախքան աշխատանքի մեկնելը միգրանտի իրազեկվածությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Քննարկվել է նաև խորհրդի 2022 թվականի աշխատանքային ծրագիրը, հերթական՝ 27-րդ նիստի անցկացման վայրը և ժամանակը։
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...