«Արյունոտ Մերի» կոկտեյլի պատմությունը կամ ինչու՞ Անգլիայում չկա Մերի թագուհու ոչ մի արձան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

«Արյունոտ Մերի» կոկտեյլի պատմությունը կամ ինչու՞ Անգլիայում չկա Մերի թագուհու ոչ մի արձան

19:43 20.02.2022

Աշխարհում ամենատարածված ալկոհոլային կոկտեյլներից մեկը «Արյունոտ Մերի» կոկտեյլն է, որի հիմնական բաղադրիչներն են  օղին եւ տոմատի հյութը, երբեմն որոշ հավելումներով՝ կիտրոնի հյութ, կծու կարմիր պղպեղ եւ այլ համեմունքներ, Worcester  կամ տաբասկո սոուս :

Լեգենդար խմիչքի պատմությունը

Իրականում, «Արյունոտ Մերի»  արտահայտությունը կապված է անգլո-բրիտանական մշակույթի , մասնավորապես՝թագուհիներից մեկի ՝Մերի Թրյուդորի անվան հետ: Անգլայում  այս թագուհու ոչ մի հուշարձան չեք գտնի:  Ո՞վ էր  առեղծվածային Մերի Թագուհին, ինչո՞ւ որոշեցին մոռանալ  նրա անունը և ինչու  է հանրահայտ կոկտեյլը ստացել այդ անվանումը:

 

Նա համարվում էր չարագործ, դժոխքի ծնունդ, որի հրամանով ապստամբ հերետիկոսներին այրում էին խարույկի վրա։ Անգամ կաթոլիկ եկեղեցին, թեև ոչ բացահայտ, բայց  դժգոհ էր  հրապարակային մահապատիժներից։  Թրյուդորը  չդատապարտեց   նաև  Կառլոս IX Վալուային, ով մասնակցել էր   Սուրբ Բարդուղիմեոսի տխրահռչակ գիշերը   մի քանի տասնյակ հազար բողոքականների կոտորածին:  Ո՞վ էր  իրականում  Թյուդորների թագավորական դինաստիայի ամենահակասական դեմքերից մեկը:

Թերթենք  պատմության մութ  էջերից  մեկը 

1516 թվականի փետրվարի 18-ին  է ծնվել  Մերի Թյուդորը՝ ապագայում՝ Անգլիայի առաջին թագադրված թագուհին: Բրիտանական պատմության մեջ նրան աննախանձելի տեղ է հատկացվում. այս կնոջը, ով կառավարել է հինգ տարի, վերագրվում  է  հարյուրից ավելի մարդու սպանություն:

Հենրի VIII թագավորը չէր սիրում իր կնոջը՝ իսպանացի արքայադուստր Եկատերինա Արագոնացուն՝ Մերի Թյուդորի մորը։ Նրա կինը երբեք նրան ժառանգ չի տվել, ում հետ նա որոշակի հույսեր է կապել։ Միակ առողջ դստեր ծնունդը, ըստ աղբյուրների, թագավորին առանձնապպես  չի ուրախացրել

Գեղեցիկ մաշկով, կրակոտ կարմիր մազերով, կապույտ աչքերով և վարդագույն այտերով  աղջնակը հոր «քթից թռած էր»: Տարբերվում էր միայն բնավորությամբ՝ խոնարհ ու կարեկից: Ինչքան մեծանում էր դուստրը, այնքան հայրը տարօրինակ էր դառնում. նա սկսում էր պետական ​​գործերը խառնել սիրային գործերի  հետ:  Պալատում հայտնվում է հմայիչ Աննա Բոլեյնը, ում  գեղեցկությունը  թագավորի գլուխը պտտեցրել էր ։ Աննայի  հետ ամուսնանալու նրա խելագար ցանկությունը բախվում է Պապի դժգոհությանը: «Չարժե, որդիս, կենդանի օրինական կնոջ  առկայության դեպքում  մեկ ուրիշի հետ հարաբերվել»,-ասում էր Պապը:

Թագավորը զայրանում է. վիճում է կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հետ, ընդունում է բողոքականություն  և  ամուսնալուծվում  Եկատերինա Արագոնացուց 1527 թվականին։ Չսիրված իսպանացի արքայադուստրը աքսորվում  է , որտեղ ինը տարի անց  մահանում անհայտ հիվանդությունից:

Մերի Թյուդորի համար  այս բաժանությունը  և հատկապես  մորից  բաժանումը, հետո  նաև  մոր մահը՝ ցնցող ողբերգություն է  դառնում:   Աղջիկը տառապում էր նաև իր՝միակ դստեր նկառմամբ  հոր  կատարյալ անտարբերությունից:  Հենց  այդ  ժամանակ է  Մերին հասկանում, որ   բրիտանական թագավորական արևի տակ գոյատևում են ամենաուժեղները։ Բայց նախ «Լեդի Մերին» սկսում է նկատել, որ  թագավորը սկսել  է սառը վերաբերվել Աննա  Բոլեյնին:

Հենրի VIII-ն անընդհատ մռայլ տրամադրություն ուներ և կնոջ աչքի առաջ իրար հետևից սիրուհիներ էր փոխում:  Աննան, չնայած թագավորին ժառանգ տալու բոլոր փորձերին, շուտով նրա համար բեռ  է դառնում։ Նրան մեղադրում են  բոլոր  աստվածաշնչյան մեղքերի մեջ և մահապատժի ենթարկում: Անշուշտ, ամուսնությունը Աննա Բոլեյնի, ինչպես նաև առաջին կնոջ՝ հետ անվավեր է ճանաչվում։

1547 թվականին Հենրի VIII-ի մահից հետո Անգլիայի թագավորությունում իսկական իրարանցում  է սկսվում ՝պայքար  գահի համար,որն ավարտվում է   Էդվարդ VI-ի հաղթանակով, Վերջինս ղեկավարում է  հինգ տարի, և ամենևին  չի բարելավում  երկրի քաղաքական իրավիճակը։ Ի դեպ, նա հավատարիմ մնաց հոր ուխտին` ոչ մի դեպքում  իշխանություն չտալ Մերի Թյուդորին կամ Էլիզաբեթ Բոլեյնին՝ Աննա Բոլեյնից ծնված դստերը:

Արդեն մահվան մահճում թագավորը հրամայում է գահը  փոխանցել Հենրի VIII-ի թոռնուհուն՝ Ջեյն Գրեյին:

Այդ ժամանակ «Լեդի Մերին» 37 տարեկան էր, և  լավ գիտեր, որ կարող էր հավակնել երկրի ղեկավարի  գահին։  Նա ժառանգել էր  հոր բնավորությունը՝  պատրաստ էր ամեն ինչի` գահը գրավելու և որքան հնարավոր է՝  երկար պահելու  համար:   Քաղաքական հակառակորդները հանկարծ անմիջապես զգացին, որ Մերի Թյուդորը իրական վտանգ է  իրենց համար։ Եվ նրանք հնարք են մտածում՝ ասում են՝ մահամերձ եղբայրն ուզում է տեսնել քրոջը և հրաժեշտ տալ նրան։ Բայց Մերի Թյուդորն այլևս այն կարեկից, միամիտ աղջիկը չէր հեռավոր անցյալից: Կյանքը թագավորական պալատում, որը նման էր հավերժ պատերազմող սարդոստայնի, շատ բան է սովորեցրել Լեդի Մերիին։ Նա որոշում է  մնալ Արևելյան Անգլիայում և չգնալ Լոնդոն:

 

«Ավա՜ղ, մենք՝ խեղճ կանայք, երբեք չգիտենք, թե ինչ է կատարվում տղամարդու սրտում: Մեզ ստիպում են հավատալ նրանց աչքերին, իսկ ամենագեղեցիկ աչքերը երբեմն ամենախարդախն են։

Վիկտոր Հյուգոյ «Մերի Թյուդոր» 

Հենրի VIII-ի թոռնուհին՝ Ջեյն Գրեյը Էդվարդ VI-ի մահից հետո գահին մնաց ընդամենը ինը օր։  Ջեյն Գրեյին և նրան գահ բարձրացնողներին ժողովուրդը չէր  վստահում: Եվ Մերին օգտվեց այս իրավիճակից։

Աննա Ուայթլոքը՝ Թյուդորների դինաստիայի առաջատար պատմաբանը, Մերիի  մասին գրում է. «Մերիի ձեռքբերումները հաճախ թերագնահատվում են։ Նա ղեկավարեց  Անգլիայի հաջող հեղաշրջումը 16-րդ դարում: Ճգնաժամային պահերին նա իրեն դրսևորեց խիզախ, վճռական և քաղաքականապես գրագետ»։

1553 թվականի հուլիսի 19-ին տեղի է ունենում երկար սպասված իրադարձություն. Անգլիայի պատմության մեջ հայտնվում է առաջին թագադրված թագուհի Մերի I-ը, ով ինքն իր համար կանխորոշեց երկու հիմնական նպատակ՝  կաթոլիկության տարածում  և ժառանգորդ ծնել։

Շուտով  ամուսնանում է Չարլզ V-ի որդու՝ Ֆիլիպ Իսպանացու հետ։ Նա գեղեցիկ էր, թագուհուց տասներկու տարով երիտասարդ, թեթևամիտ և  շատ ամբարտավան։ Նկատենք, որ Մերի I-ը գերազանց կրթություն էր ստացել, մի քանի լեզուներ գիտեր և սիրում էր պոեզիա։

Այսպիսի տարբեր մարդկանց միջև  ամուսնությունը կնքվել էր, իհարկե, քաղաքական հաշվարկով։ Մերի  հույս ուներ, որ մոտ ապագայում  ժառանգ կծներ։ Բացի այդ, Անգլիային ձեռնտու էր Իսպանիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը։

Եվ ահա մի իրադարձություն տեղի ունեցավ, որը մեծապես ազդեց թագուհու վրա. Գահ բարձրացած Մերի I-ը պետք է որոշեր Ջեյն Գրեյի և նրա հարազատների ճակատագիրը։ Ֆիլիպ Իսպանացին, դաստիարակված ինկվիզիցիայի ավանդույթներով, թշնամաբար էր տրամադրված. նա պահանջում էր անհապաղ մահապատժի ենթարկել: Անգլիայի թագուհին ակնհայտորեն տատանվում էր. քաղաքական պայքարի հորձանուտն  ընկած անմեղ կնոջ ճակատագիրը հուզեց նրան։ Նա հանկարծ հիշեց ինքն իրեն, իր անցյալ կյանքը, այն անորոշությունը, երբ չգիտես, թե որտեղից է գալիս իրական դժվարությունը: Որոշ չափով դա երևի արդարացված էր. եթե նա ցույց տար իր կանացի թուլությունը, բազմաթիվ համախոհներ երես կթեքեին նրանից: Ամեն դեպքում՝  սրտի կսկիծով Թագուհին հրամայում է մահպատժի ենթարկել Ջեյն Գրեյին, նրա  հորը և սկեսրսյրին:

«Արյունոտ Մերին» այդպես էլ  չիմացավ  մայրության բերկրանքը: Ու մինչ Թագուհին երկրում փորձում էր բարեփոխումներ անել,  իսպանացի Ֆիլիպը վերջնականապես  կորցրեց  հետաքրքրությունը կնոջ նկատմամբ և իր ժամանակի մեծ մասը անցկացնում  էր Եվրոպայում՝  զվարճանքների մեջ:

Այդ ընթացում  կինը  շարունակում էր երկրում վերականգնել կաթոլիկությունը. հոր իշխանության տարիներին վանքերից խլված հողերը  որոշեց չվերադարձնել, քանի որ ՝ դրանց նոր ազդեցիկ տերերը զենք կբարձրացնեին թագավորության  դեմ։ Բայց Մերի Թյուդորը վերադարձրեց կաթոլիկական ծեսերը, ներառյալ նույն պատարագը, եկեղեցական արարողությունների  հիմնական լեզուն կրկին դարձավ լատիներենը, ոչ թե անգլերենը, բացի այդ, հոգևորականներին նորից արգելվեց ամուսնանալ, իսկ արդեն ամուսնացածներին հրամայվեց հրաժարվել կամ ամուսնությունից կամ արժանապատվությունից: .

Գահակալության  առաջին տարում Մերին հայտարարեց, որ չի ստիպի իր հպատակներին ընդունել կաթոլիկություն, բայց նրան ոչ ոք չհավատաց, մոտ 800 մարդ  լքեց երկիրը։ Եվ նրանք ճիշտ էին իրենց կասկածներում։

1554 թվականին հերետիկոսության ակտերը վերականգնվեցին, ինչը նշանակում էր բողոքականների անխուսափելի հալածանք։ Իշխանության «առաջին հնգամյա պլանի» ընթացքում  թագուհի Մերին  կախաղան հանեց   283 հոգու: Համեմատության համար նշենք, որ Հենրիխ VIII-ի օրոք (գրեթե 40 տարի) մահապատժի են ենթարկվել մոտ 80 հերետիկոսներ։ Բողոքականների նկատմամբ նման կոշտ միջոցների պատճառով էր, որ Մերին ստացավ «արյունոտ» մականունը։

 

Բացի կրոնական տարաձայնություններից ու անպտղությունից, արյունարբու թագուհին կանգնում է նաև մեկ այլ լրջագույն խնդրի ՝ դատարակ գանձարանի առջև:  Նրա նախորդների անհավանական շռայլությունը, ջրհեղեղները, բերքի սակավությունը  և սովը հանգեցրին ոսկու պաշարների սպառմանը: Թագուհի Մերին  դրամավարկային բարեփոխման ծրագրեր էր կազմում, բայց դրանք իրականացնելու ժամանակ չունեցավ։ Նա սկսեց թուլանալ, հիվանդացավ:  Բժիշկները չկարողացան ախտորոշել հիվանդությունը։

Մերի I Թյուդորը մահացել է 1558 թվականի նոյեմբերի 17-ին 42 տարեկանում։ Նա պատմության մեջ կմնա որպես «Արյունոտ Մերի», որի կառավարման տարիները  անգլիացիները  կփորձեն  հավերժ մոռանալ:   Այն օրը, երբ ավետաբերները թագուհու մահվան լուրը տարածում էին  երկրի փողոցներով, տոն էր ամենուր:  Ոմանք  պարում էին  հենց փողոցում։

Մերիի իրավահաջորդը Եղիսաբեթն էր, և հենց նրա հետագա երկար թագավորությունն էր, որ պատմության մեջ մնաց որպես Անգլիայի «ոսկե դար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP