21:00 18.02.2022
Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ 2018 թվականից էր այն ներառվել դպրոցաշինական ծրագրում։ Ուսումնասիրությունների արդյունքում մարզային 26 դպրոցների մասնաշենքերի հետագա շահագործումը համարվել է խիստ վտանգավոր։ Շիրակի մարզում այդպիսիք են համարվել Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները: Արթիկի դպրոցի շինարարությունը սկսվել էր 2021 թվականի նոյեմբերից։ Երկու համայնքներում դպրոցների կառուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ միջոցներով:
Ազատանի միջնակարգ դպրոցի հին ու ամենամեծ տիպային շենքը կառուցվել է 1986 թվականին: 88-ին վնասվել է, դասերն անցկացնել այս շենքում արգելվել է, դպրոցը տեղակայվել է վրաններում, հետո տնակներում: Բայց վթարային շենքը դատարկ չի մնացել, տեքստիլ արտադրամաս է գործել:
1993-94 թվականներին, սակայն, դպրոցը վերադարձել է իր վթարային ու վտանգավոր մասնաշենք, որտեղ գյուղի 740 աշակերտներից սովորում է մոտ 450-ը, մյուսները դպրոց են գնացել մոտ երկու կմ հեռու գտնվող այլ մասնաշենքում :
«Սեյսմիկ ծառայության կողմից տրվել է համապատասխան եզրակացություն։ 2011 թվականին ուսումնասիրել են, 3-րդ աստիճանի վթարայնության շենք է, նաև կիսանկուղային հարկը ջրով լցվելու արդյունքում բավականին ճաքերը շենքում շատացել են, նստվածքներ կան։ Հիմնավոր մեր ներկայացրած փաստարկներից հետո էր երևի,որ դպրոցական մասնաշենքի կառուցումը ընդգրկվեց պետության կարևոր ծրագրերի շարքում»,- նշել է Ազատանի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Համլետ Ոսկանյանը։
Ըստ մասնագիտական եզրակացության, դպրոցի մասնաշենքը հետագա շահագործման համար վտանգավոր է, ենթակա է քանդման: Բայց հիմա այստեղ են տեղափոխվել նաև մյուս մասնաշենքի աշակերտները: Դպրոցն անցել է երկհերթ գրաֆիկի:
Գյուղի դպրոցի մյուս մասնաշենքը կառուցվել է 2005 թվականին, աշակերտության թվակազմը հաշվի առնելով, նախատեսվում էր, որ Ազատանը պետք է ունենար երկու դպրոց, սակայն ծրագիրը այդ թվերին չի հաստատվել, և որոշվել է դպրոցի աշակերտական համակազմը բաժանել երկու մասի:
17 տարի առաջ կառուցված դպրոցի հարևանությամբ նոր մասնաշենքերի հիմքեր են գցվում։ Նորի կառուցումը դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում է:
«Շատ բարձր սեյսմակայունությամբ մասնաշենքեր են լինելու, որովհետև ամբողջովին կրող մասը երկաթբետոնյա կոնստրուկցիաներ են, իսկ ինչպես գիտեք, երկաթբետոնյա կոնստրուկցիան ամենադիմացկունն է այս պահի դրությամբ շինարարության մեջ»,- նշել է «ԱՐ ՀՈՎ ՇԻՆ» ընկերության ինժեներական գծով պատասխանատուն։
Նախագծման փուլում տեղանքում մասնագիտական ուսումնասիրություններ են կատարվել: Տրված եզրակացության հիման վրա թույլատրվել է եռահարկ մասնաշենքեր կառուցել: Նոր կառուցվող մասնաշենքերը միանալու են գործող երկհարկանի դպրոցին, որտեղ միայն վերանորոգման անհրաժեշտություն կա ։
Ազատանի դպրոցի նոր մասնաշենքերի կառուցումը կավարտվի երկու տարում։ Այդ ընթացքում 740 աշակերտները դասերը կշարունակվեն վթարային ու հին մասնաշենքում, որը ենթակա է քանդման։ Նախագծանախահաշվային աշխատանքների ընթացքում վերջապես կարգավորվել է նաև դպրոցի հարակից տարածքի պատկանելիության հարցը, այն կառավարության որոշմամբ հատկացվել է կրթօջախին: 2005 թվականին կառուցված դպրոցը չի ունեցել սեփականության կադաստրային վկայական:
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները22:56 17.04.2025
Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի ԹբիլիսիումԹբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...
22:53 17.04.2025
Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավորԱպրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջԳործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...
22:45 17.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունումՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...
22:41 17.04.2025
ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԱպրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...
22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհինԱպրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...