21:01 17.02.2022
88-ի երկրաշարժի հետևանքով Գյումրիում ձևավորված տնակային ավանների թիվը նվազել է՝ 96-ից դառնալով 89։ Տնակային տարածքներ կան, որտեղ 2 կամ 3 ժամանակավոր կացարան է մնացել, ամենամեծը շարունակում է մնալ Գյումրիի ավտոկայան թաղամասը՝ հասցեավորումը 104 տնակային ավան, որտեղ դեռ 154 տնակ կա։
Քարտեզագրումը ցույց է տալիս, թե տնակն ինչ նշանակության հողատարածքում է տեղադրված։ Քարտեզում դրանք նշված են շրջանակներով՝ ըստ համարների, որոնք ցույց են տալիս նաև տնակի ճշգրիտ կոորդինատները։
Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Դավթյանը ShantNews.am-ի հետ զրույցում ներկայացրել է քարտեզագրման անհրաժեշտությունը։
«Ընդունենք բնակիչը տնակն ապամոնտաժել է, դիմել է մեզ, որ մենք տրամադրենք քանդման ակտ, արդեն իսկ մենք էս քարտեզագրման կոորդինատներով, ճիշտ տեղադիրով կգտնենք կոորդինատները և կտանք քանդման ակտը, որպեսզի բնակիչը չխաբի տնակի տեղի մասով, կամ ասի 50 մետր էն կողմ է եղել, կամ 100 մետր էս կողմ է եղել իր տնակը»,- նշում է անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը։
2019-ի փաստագրման սկզբում քաղաքն ունեցել է 2827 տնակ, այսօր այդ թիվը նվազել է՝ կազմելով 2769։ Տնակները պակասել են բնակապահովման տարբեր ծրագրերից օգտվելու արդյունքում։ Առանց տնակի քանդման ակտի բնակարանի սեփականաշնորհում չի արվում։ Տնակների բնակիչների մի մասն էլ բնակարան ստացածներն են, որոնք շարունակում են մնալ տնակում։
«Փոխհատուցում ստացել են, սակայն իրենց տնակը չեն քանդել և վաճառել են բնակարանը, էլի հայտնվել են տնակում, նաև կան այնպիսի բնակիչներ, որոնք փոխհատուցում չեն ստացել, սակայն վաճառել են իրենց սեփական բնակարանը, գնել են տնակ և էլի հայտնվել են տնակում»,- ասում է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի գործակալ Հասմիկ Տոնոյանը։
Տուն չեն կորցրել, բայց ունեցածը վաճառել են և տեղափոխվել տնակ։ Գյումրիում տնակատեր դառնալու մեկ այլ տարածված երևույթը գյուղից քաղաք տեղափոխված ընտանիքներին է առնչվում։ Տնակային տնտեսություններում այդպիսի պատմությունները բազմաթիվ են, քիչ չեն նաև վարձով տրվող տնակները։
Ընտանիքների մի մասն էլ ստացած բնակարանի սենյակների թվի անհամապատասխանության պատճառով է շարունակում մնալ տնակում։ Գյումրիում 411 ընտանիք, որոնք ժամանակավոր կացարաններում են ապրում, ունեն անօթևանի կարգավիճակ։ Բնակարանի փոխահատուցում չեն ստացել տարբեր պատճառներով, մի մասն էլ չի հասցրել ժամանակին հաշվառվել անօթևանների հերթացուցակում։ Նրանց բնակապահովման խնդիրը ևս ուսումնասիրությունների շղթայում է։
Խնդրահարույց թեմա են նաև փակ դռներով տնակները, որոնց թիվը 565-ն է։ Տնակը չբնակեցված է համարվում, եթե այնտեղ վերջին տասը տարում որևէ մեկը չի ապրել։ Դրանք ապամոնտաժելու իրավունք քաղաքապետարանը չունի, համարվում են անձի սեփականություն, տնակներում տերերը նաև անձնական գույք ունեն, հետևաբար, առանց տնակի տիրոջ տնակի քանդումը իրավական խնդիրներ կառաջացնի։ Այս պահին էլ տնակների ապամոնտաժման օրենսդրական ակտ չկա դեռ։
Գյումրին տնակներից ազատելու, ինչպես նաև բնակարանային հարցի լուծման տարբերակ է արդեն քարապատված տնակների սեփականաշնորհումը։ Իսկ ժամանակավոր կացարանների մեծ մասը տեղադրված են հանրային նշանակության տարածքներում կամ կանաչ գոտիներում։ Խնդրի կարգավորման տարբերակ կարող է լինել գլխավոր հատակագծի փոփոխությունը։
«Այն տարածքներն են ուսումնասիրվում հիմնականում գլխավոր ճարտարապետի կողմից, որոնք տնակներով խիտ բնակեցված են, այսինքն՝ ինքը կանաչ գոտի է, բայց տնակների քանակը շատ-շատ է։ Փորձում են հիմա փոխել էդ հատվածը, այսինքն դարձնել բնակության, թույլ տալ մարդկանց սեփականաշնորհման, մեկ այլ հատվածում ավելացնել արդեն կանաչ գոտի»,- պարազաբանում է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետը։
Քարտեզագրումը և տնակների անձնագրերի կազմումը հիմնավոր տվյալներ են քաղաքաշինության կոմիտեում հետագա վերլուծությունների համար։ Տնակներում բնակվող ընտանիքների կարգավիճակների ուսումնասիրությունից հետո հերթը կհասնի բնակապահովման առաջարկների քննարկմանը։
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները22:56 17.04.2025
Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի ԹբիլիսիումԹբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...
22:53 17.04.2025
Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավորԱպրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջԳործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...
22:45 17.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունումՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...
22:41 17.04.2025
ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԱպրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...
22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհինԱպրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...