Սևան համայնքում կստեղծվի 400-450 նոր աշխատատեղ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Սևան համայնքում կստեղծվի 400-450 նոր աշխատատեղ

15:32 17.02.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասներին:

Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն կտրվի Սևան համայնքում 51.41468 հա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքով Էդուարդ Օհանյանին օտարելուն: Էդուարդ Օհանյանի կողմից հիմնադրված «Գրին սոլուշնս» ՍՊԸ ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել առնվազն 48 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումային ծրագիր։ Ստեղծվելու են 400-450 նոր աշխատատեղեր։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այս գործարքից ընդհանուր առմամբ համայնքային բյուջե 22 մլն դրամ մուտք կարվի: «Ծրագիրն իրականացվելու է 115 հա տարածքի վրա. նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հա մակերեսով արդյունաբերական տնկարան: Մյուս տարածքները կծառայեն ենթակառուցվածքների համար: Շինարարության աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս ժամկետ: Վերջնական արդյունքում տարեկան կարտադրվի մոտ 12 հազար տոննա բանջարեղեն, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր նման ներդրումային ծրագրերի համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու կարևորությունը. «Ես ուզում եմ հետևյալ հանձնարարականը տալ. երբ դե յուրե որոշումները կայացված են, ապա հետագայում պետք է հոգ տանել, որ բուն ծրագրի իրականացման ճանապարհին, հաջորդ օղակներում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, և ծրագիրը բնականոն ընթացքով առաջ գնա: Իհարկե, երբեմն մենք տեսնում ենք նաև օբյեկտիվ համակարգային խնդիրներ, որոնց լուծմամբ պետք է զբաղվենք: Բայց ընդհանուր առմամբ մեր ուղերձը կառավարման բոլոր օղակներին պետք է լինի այն, որ ներդրումային ծրագրերի բնականոն ընթացքը որևէ կերպ չխոչընդոտվի: Սա կարևոր է նաև կառավարության համար, որովհետև մենք շատ հավակնոտ տնտեսական աճի ցուցանիշներ ենք մեր առջև դրել, իսկ այդ տնտեսական աճի հիմնական մասը մասնավոր հատվածն է ապահովում: Հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ պետական և մասնավոր ներդրումային ծրագրերն արհեստական խոչընդոտների չհանդիպեն: Սա նույնքան կարևոր աշխատանք է, որքան դե յուրե որոշումներ կայացնելը: Այդ ազդակները պետք է ստանալ, արագ արձագանքել դրանց՝ բյուրոկրատական, արհեստական քաշքշուկներից, հնարավոր կոռուպցիոն խոչընդոտներից մարդկանց ազատելու համար»:

Գործադիրը բավարարել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2001-ին Երևանում հիմնադրված ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է մրգահյութերի և պահածոների արտադրության համար: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 22 մլրդ դրամի ներդրում, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 488 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչև 96,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 և ավելի տոկոսը նախատեսվում է արտահանել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.4 մլրդ դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Հայք-21» ՍՊԸ-ն կներառվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ շարժիչային յուղերի և քսանյութերի արտադրության ոլորտում։ Ծրագրի շրջանակում՝ 2022-2026 թթ. իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 980,000 հազ. դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ` շուրջ 250 հազ. դրամից մինչև 350 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 2,000 քմ արտադրական տարածք ազատ տնտեսական գոտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP