Ուկրաինայի պետական անվտանգության հայեցակարգում ՌԴ-ն որպես սպառնալիք է ներկայացված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Ուկրաինայի պետական անվտանգության հայեցակարգում ՌԴ-ն որպես սպառնալիք է ներկայացված

21:11 16.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Պետական ​​անվտանգության ռազմավարություն հաստատելու մասին։  Փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի , պետության ղեկավարի գրասենյակի պաշտոնական կայքում։

«Ուժի մեջ դնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ​​անվտանգության ապահովման ռազմավարության մասին» որոշումը։ Հաստատել պետական ​​անվտանգության ապահովման ռազմավարությունը»,- ասված է հրամանագրի տեքստում։

Նշվում է, որ փաստաթուղթը սահմանում է «Ուկրաինայի պետական ​​անվտանգության իրական և պոտենցիալ սպառնալիքները, պետական ​​անվտանգության ոլորտում պետական ​​քաղաքականության ուղղություններն ու խնդիրները, հիմք է հանդիսանում պետական ​​անվտանգության ոլորտում քաղաքականության պլանավորման և իրականացման համար»։ Ուկրաինայի անվտանգությանը սպառնացող վտանգներից մեկը կոչվում է Ռուսաստան։ Ռազմավարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը, իբր, փորձում է վարկաբեկել Ուկրաինային՝ նրա դեմ հիբրիդային պատերազմ մղելով՝ օգտագործելով տարբեր տեսակի հարձակումներ, այդ թվում՝ կիբերհարձակումներ և այլն։

Ի թիվս այլ սպառնալիքների` փաստաթղթում թվարկված են «կործանարար քարոզչությունը թե՛ Ուկրաինայից դուրս, թե՛ ներսում», օլիգարխների ազդեցությունը երկրի ռազմավարական ձեռնարկությունների և ազգային տնտեսության ոլորտների վրա, ուժային կառույցների բարեփոխումների անավարտությունը, պետության սահմանափակ ֆինանսական ռեսուրսները, որը դժվարացնում է  բավարար քանակությամբ ժամանակակից սպառազինության ապահովումը  և  բնակչության բարեկեցության ցածր մակարդակը։

Ցուցակում նշվում են նաև «առանձին պետությունների կողմից ազդելու նպատակաուղղված փորձերը, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների միջոցով, պետական ​​իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումների ընդունումը՝ ի վնաս Ուկրաինայի պետական ​​անվտանգության»:

Ուկրաինայի պետական ​​անվտանգության ապահովման ոլորտում հիմնական խնդիրներն են, համաձայն հաստատված փաստաթղթի, արտաքին և ներքին սպառնալիքների ժամանակին բացահայտումը, հակահետախուզության մեխանիզմների կատարելագործումը, տնտեսական ահաբեկչության և   կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, կիբերանվտանգության համակարգի ամրապնդումը։ , «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անվտանգության չափանիշներին ներդաշնակեցված անվտանգության համակարգի գործունեության մեխանիզմների ներդրում, պետական ​​սահմանի պաշտպանությունը, միգրացիոն վերահսկողության ուժեղացումը և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP