Եվրոպացի խորհրդարանականները Ռուսաստանից պահանջել են ամբողջությամբ հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Եվրոպացի խորհրդարանականները Ռուսաստանից պահանջել են ամբողջությամբ հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմանից

21:02 16.02.2022

Եվրախորհրդարանի ղեկավարները չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտարարություն են ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանք դատապարտել են ռուսական ռազմական ագրեսիան և պահանջել զորքերի ամբողջական դուրսբերում Ուկրաինայի սահմանից։

«Ուկրաինան կանգնած է Ռուսաստանի Դաշնության կողմից աննախադեպ ռազմական ագրեսիայի սպառնալիքի առաջ: Սա ոչ միայն սպառնալիք է Ուկրաինայի և նրա ժողովրդի անվտանգությանը, այլև սպառնալիք է Ուկրաինայի բարգավաճող ժողովրդավարությանն ու տնտեսական զարգացմանը, նաև՝ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանի ղեկավարներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

«Մենք համոզված ենք, որ որևէ երկրի դաշնակիցների ընտրությունը չպետք է հավանության արժանանա երրորդ երկրի կողմից: Մենք աջակցում ենք եվրոպացի առաջնորդների դիվանագիտական ​​ջանքերին՝ լարվածությունը թուլացնելու համար և կոչ ենք անում Ռուսաստանին նպաստել անհապաղ դեէսկալացիային»,- ասվում է հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանը նաև հաստատել է իր մտադրությունը աջակցել «վճռական պատասխանին, եթե Ռուսաստանը շարունակի չկատարել իր միջազգային պարտավորությունները և հարձակվի Ուկրաինայի վրա»:

«Մենք վերահաստատում ենք մեր կոչը Եվրամիության խորհրդին՝ պատրաստ լինել Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների շուտափույթ ընդունմանը անդրատլանտյան գործընկերների և այլ համախոհների հետ սերտ համագործակցությամբ: Նման պատժամիջոցները պետք է ներառեն Ռուսաստանի անջատումը  SWIFT համակարգից՝ անհատական ​​պատժամիջոցներ Ռուսաստանի նախագահին մոտ գտնվող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ, ենթադրելով ԵՄ-ում ֆինանսական և ֆիզիկական ակտիվների սառեցումը  և ճանապարհորդությունների արգելք: Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագիծը, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանի ղեկավարները «անբաժան համերաշխություն են հայտնել Ուկրաինայի ժողովրդին»։

Հայտարարության մեջ նաև կոչ է արվում Ուկրաինային «միասնություն և հաստատակամություն պահպանել իր համապարփակ բարեփոխումներում` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտում ստանձնած պարտավորությունների համաձայն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP