20:34 15.02.2018
Հայաստանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմում կատարվող փոփոխությունների համեմատությամբ վերջին երկու տարում ավելի աննկատ փոփոխություններ են եղել նաև զորքերում։ Այսօր հայտնի դարձած նշանակումներով ավարտվեց բանակային կորպուսների բոլոր հրամանատարների փոխարինումների ցիկլը, որը սկսվել էր 2016 թվականից։
Փոփոխությունների առաջին փուլը եղավ 2016 թվականի հուլիսին՝ Ապրիլյան պատերազմից ու շտաբում որոշ տեղաշարժերից հետո։ Նույն օրը՝ հուլիսի 7-ին, փոխարինվեց երեք բանակային կորպուսի հրամանատար։
Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում գնդապետ Դավիթ Մանուկյանը փոխարինեց գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին։ (Վերջինը նշանակվեց ՀՀ ԶՈւ սպառազինության պետ)։
Երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում գնդապետ Գրիգորի Խաչատուրովը (Յուրի Խաչատուրովի որդին) փոխարինեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին։ (Վերջինը նշանակվեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ)։
Չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում գնդապետ Վալերի Քոչարյանը փոխարինեց գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին։ (Վերջինը նշանակվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, իսկ վերջերս՝ ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ – ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ)։
2017 թվականի սեպտեմբերի 28-ին փոփոխությունների հերթական ալիքի ժամանակ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց մինչ այդ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Մինչ այդ 5-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել էր գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, ով ավելի ուշ նշանակվեց Պաշտպանության բանակի շտաբի պետ։
#Հայաստան‘ի ՊՆ / ԶՈւ գեներալների տեղափոխությունները վերջին երկու օրերին pic.twitter.com/rn7a6xbEjs
— Garik Harutyunyan (@GkHarutyunyan) September 29, 2017
Արդեն այսօր՝ փետրվարի 15-ին, հայտնի դարձավ, որ փոխարինվել է նաև առաջին բանակային կորպուսի հրամանատարը։ Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ով զորամիավորումը ղեկավարում էր 2013 թվականից, նշանակվել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար։
Իսկ նրա փոխարեն կորպուսն այսուհետ կղեկավարի գնդապետ Արարատ Մելքումյանը, ով մինչ այս ծառայում էր Պաշտպանության բանակում՝ որպես զորամիավորումներից մեկի հրամանատարի տեղակալ և աչքի էր ընկել Ապրիլյան պատերազմի ընթացքում։
Այսպիսով, ամբողջացավ կորպուսների հրամանատարների փոփոխությունների շղթան, որից առաջ արդեն կատարվել էր ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի փոխարինումը։
Հիշեցնենք, որ երկու տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ փոփոխվել է նաև այդ կառույցների ղեկավարությունը։ Ռազմաքաղաքական այդ տեղաշարժերը կարող եք վերհիշել ստորև դրված ժամանակագրություններում։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...