Մենք հանգիստ քնած էինք. Պեսկովը` Ուկրաինա «ներխուժման» գիշերվա մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Մենք հանգիստ քնած էինք. Պեսկովը` Ուկրաինա «ներխուժման» գիշերվա մասին

15:50 16.02.2022

Կրեմլում փետրվարի 16-ի գիշերը օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ շփումներ չեն եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա սպասվող «ներխուժման» հետ կապված իրավիճակը։

Նրա խոսքերով` այդ գիշեր նախագահի աշխատակազմի աշխատակիցները հանգիստ քնել են, իսկ առավոտյան «հանգիստ ու գործնական» սկսել են աշխատել։

Պեսկովը կարծում է, որ արեւմտյան լրատվամիջոցներում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի մասին «հիստերիան» կշարունակվի։

«Անկեղծ ասած, այս արևմտյան հիստերիայի հոսքի բնույթը ցույց է տալիս, որ, հավանաբար, գագաթնակետը դեռ հեռու է, թողությունը անմիջապես չի գա, պետք է համբերատար լինել: Բայց շատ կարևոր է, որ գոնե արևմտյան լրատվամիջոցների, այս դեպքում՝ բրիտանացիների ներկայացուցիչները, մեկ օր հետո ամեն անգամ նշում էին, որ իրենց կանխատեսումը չիրականացավ»,- ասել է նա։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ

17:37 27.11.2024

Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել ՆԳ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

17:33 27.11.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։24-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 63 տրանսպորտային միջոց և 141 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներով

17:28 27.11.2024

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներով

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով մարզիկներին մարզական հեղինակավոր առաջնությունում պատվավոր տեղեր զբաղեցնելու և Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ, հպարտությամբ ընդգծել է, որ սա ևս մեկ առիթ էր ապացուցելու, որ մեր երկրում պահպանվում […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ

17:24 27.11.2024

Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` նոյեմբերի 27-ին հանդիպելով Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ, ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիային` մի շարք շարունակական աշխատանքներում Հայաստանի կողքին լինելու համար: Հայաստանի եւ Շվեյցարիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Զարգանում են նաեւ միջխորհրդարանական կապերը»: Հանդիպմանը մասնակցել […] ...

Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

17:20 27.11.2024

Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» […] ...

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ կանի Կվարացխելիային

17:16 27.11.2024

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ կանի Կվարացխելիային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։ Անգլիայի 20-ակի չեմպիոնը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Եվս մեկ միլիոն Կվարացխելիան կարող է ստանալ բոնուսների տեսքով։ «Նապոլին» մտադիր չէ բաժանվել Խվիչայից և պատրաստ է նոր պայմանագիր ու տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել նրան։ […] ...

BACK_TO_TOP