Հիմնանորոգված դպրոց՝ առանց նոր գույքի․ Գյումրիի Ակադեմիական վարժարանին չի հաջողվում գույք ձեռք բերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Հիմնանորոգված դպրոց՝ առանց նոր գույքի․ Գյումրիի Ակադեմիական վարժարանին չի հաջողվում գույք ձեռք բերել

19:59 16.02.2022

Սեպտեմբերից շահագործման հանձնված Գյումրիի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգված շենքում դասերը շարունակում են երկհերթ։ Պատճառը համավարակային կանոնների պահպանումը կամ տարածքային պայմանները չեն, այլ գույքի պակասն է։ Դպրոցի ունեցածը հին է և բավարար չէ  աշակերտության քանակին։ Խնդրի կարգավորման ուղղությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գումարային հատկացում կատարել է, բայց գույքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթներն արդեն մի քանի անգամ է՝ չեն կայանում։

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վարժարանի շենքը հիմնանորոգվեց, և 2021 թվականին վերակառուցումն ավարտվեց, կրթօջախին տրվեց շահագործման թույլտվություն։ Բայց դրանով վերջնական չկարգավորվեց կրթական հաստատության բնականոն աշխատանքը։ Վարժարանի շենքային պայմանները լիարժեք են, դասասենյակները բավարարում են եղած աշակերտական քանակին, բայց սեպտեմբերից այստեղ դասերը երկհերթ են շարունակում, աշակերտական գույքը չի բավականացնում։

30 աշակերտ ունեցող մեկ դասարանում կարող է նստել աշակերտների ուղիղ կեսը։ Նոր ու ժամանակակից լուծումներով հիմնանորոգված շենք է տեղափոխվել դպրոցի ունեցած հին գույքը, որը ոչ միայն քիչ է, նաև զգալի մաշված է: 90-ականներից օգտագործվող, մի քանի անգամ շենքից-շենք տեղափոխված գույքը անհարմար է։ Սեղան-աթոռների պակասը թույլ չի տալիս ընդարձակ դասարաններում տեղադրել աշակերտների թվով նստարաններ ու դասերն անցկացնել ամենօրյա ռեժիմով ու միահերթ։

«Եթե մենք գույք ունենայինք,  կկարողանայինք մեր դասարանի բոլոր երեխեքով դաս անեինք, իսկ հիմա կիսված ենք ու մեր վերջին տարին է, ես դրանից եմ դժգոհում, որ չենք տեսնում մեր դասընկերներին»,- նշում են վարժարանի աշակերտները։

Գույքի մի մասը կրթության նախարարությունն է տրամադրել՝ ուսուցիչների սեղանները, աթոռները, գրապահարանները, իսկ աշակերտական նստարանների ձեռք բերման համար 12 մլն դրամ է հատկացվել դպրոցին, գույքը մրցութային կարգով ձեռք բերելու համար։ Իսկ մրցույթի կազմակերպման և անցկացման պարտավորությունը, պարզվում է, դպրոցինն է։ Մինչ օրս գույքի մատակարարի 3 մրցույթ է հայտարարվել, որոնց մասնակցելու համար, սակայն, ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել։

 «Դպրոցը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, դպրոցը իրավունք ունի իր գույքի ձեռքբերման համար մրցույթ հայտարարել, էստեղ էնքան էական չէ՝ ով կանի մրցույթը, որովհետև ավելի արդյունավետ ու նպատակային կլինի հայտարարությունը, որովհետև դպրոցն ինքն ավելի լավ գիտի գույքի կարիքները, քանակը։ Նման մրցույթներ բազմաթիվ են լինում, որ դիմողներ չեն լինում, թե պատճառները որոնք են, որ չեն դիմում, չենք կարող ասել, գուցե տեղեկատվության պակասն է կամ չգիտեմ․․․ Ամեն դեպքում նոր մրցույթ կհայտարարվի այնքան, մինչև մրցույթը կայանա»,- Shantnews.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։

Վարժարանում առաջիկայում մտադիր են նորից մրցույթ հայտարարել, մինչև մարտ ամսվա վերջ գույքի խնդիրը, հույս ունեն, որ կկարգավորեն։ Դպրոցի գույքն ամբողջությամբ նորացնելու համար պահանջվում է 320 աշակերտական սեղան, 640 նստարան և 13 համակարգչային սեղան՝ իրենց աթոռներով։ Մինչ օրս վարժարանը սեփական միջոցներով կարողացել է ձեռք բերել դահլիճի աթոռները, ձայնային տեխնիկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP