16:53 15.02.2022
Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը փետրվարի 6-11-ը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«Համազգային» թատրոնը փառատոնին ներկայացել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացմամբ:
Թատրոնի դերասաններն այս ներկայացմամբ «Նազերզադեհ» սրահում անցկացված փառատոնին հանդես են եկել 2 անգամ։ «Լոռեցի Սաքոն» ներկայացվել է նաև տեղի հայ համայնքին՝ Իսպահանի և Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության սրահներում՝ արժանանալով թե՛ իրանցի, թե՛ հայ հանդիսատեսի բարձր գնահատանքին։ Միջոցառումներին ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, դեսպանատան աշխատակիցներ։
Ռեժիսոր, դերասան Նարինե Գրիգորյանի խոսքերով՝ հյուրախաղային օրերը եղել են շատ հագեցած։
«Հինգ օրվա ընթացքում թատրոնի դերասանները հանդես են եկել 4 ներկայացմամբ: Փառատոնի շրջանակում դիտել ենք նաև մի շարք ներկայացումներ։ «Ֆաջր» փառատոնին մասնակցում ենք արդեն երկրորդ անգամ, սակայն այս անգամ, համաճարակով պայմանավորված, փառատոնի ծրագիրը համեմատաբար ավելի փոքր էր։ Հյուրախաղերի օրերին հանդիպել ենք «Ֆաջր» փառատոնի տնօրենի հետ, որը բավականին տպավորված էր մեր ներկայացմամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը ցանկություն են հայտնել առավել ընդլայնելու մշակութային համագործակցությունը, և այդ համատեքստում մենք իրանցի գործընկերներին տեղեկացրել ենք այն ծրագրերի մասին, որոնք նախանշել ենք իրականացնելու երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում»,- նշել է Նարինե Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Իրանում Հայաստանի դեսպանատանը, հայ համայնքին, և իրանցի գործընկերներին փառատոնին մասնակցելու գործում ցուցաբերած աջակցության համար:
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...