«Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է «Քովիդ» բուժման կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

«Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է «Քովիդ» բուժման կենտրոնը

19:15 15.02.2022

«Գյումրի» բժշկական կենտրոնը դարձյալ գրություններով և ցուցանակներով բաժանվել է միջին, ռիսկային ու բարձր ռիսկային գոտիների։ Արդեն երկու օր է՝ կենտրոնում վերաբացվել է  «Քովիդ»բաժանմունքը։ Հոսպիտալացվել են մարզի և այլ  տարածաշրջաններից ուղեգրված հիվանդները։

«Բացի մեր տրիաժ բաժանմունքից, որտեղից երեկ ընդունել էինք 12 հիվանդների, մնացած հիվանդները ուղեգրվել են հանրապետական տրիաժ բաժանմունքից, տարբեր մարզերից՝ Լոռի, Տավուշ։ Հիվանդները այս պահի դրությամբ բաժանմունքում 46-ն են»,- նշել է «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

«Քովիդ» բաժանմունք հոսպիտալացումից առաջ նախ հիվանդներին մեկուսացնում են տրիաժ բաժանմունքում, թեստավորման պատասխանից է կախված, թե  հիվանդները բուժումը որտեղ են անցնելու՝ «Քովիդ», թե թերապևտիկ բաժանմունքում։

«Քանի որ հիվանդների հոսքը շատացել է, նմուշառումները կատարում ենք երկու փուլով։ Երեկ նմուշառված 22 հիվանդներից 16-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Համեմատաբար հասցնում ենք թերապևտիկ բաժանմունքում մահճակալներ ապահովել, բայց լինում են դեպքեր, երբ ազատ մահճակալներ չենք ունենում։ Ստիպված  ստացիոնար բուժման ենք ընդունում միայն դեսատուրացված, թթվածնային սարքի կարիք ունեցող հիվանդներին»,- նշել է «Գյումրի» ԲԿ  բժիշկ-ռևմատոլոգ Անահիտ Անտիկյանը։

Հիվանդները կենտրոն ընդունվում են բարձր ջերմություն, մարմնի թուլություն ախտանշաններով, մեծ մասի մոտ ախտորոշվում է թոքաբորբ ու վերին շնչառական ուղիների ախտահարումներ, չոր հազ։

«Գյումրի» բժշկական կենտրոնի բաժանմունքների մահճակալները երկու շաբաթ է՝ ծանրաբեռնված են, իսկ  ինֆեկցիոն հիվանդանոցը, որպես «Քովիդ» բուժման կենտրոն, դեռ չի վերապրոֆիլավորվել։ Ինֆեկցիոն  բաժանմունքը այս պահին սպասարկում է ինֆեկցիոն դեպքերը։

«Էսօրվա դրությամբ մենք ունենք ինֆեկցիոն թվով 9 հիվանդներ, ունենք աղիքային ինֆեկցիաներ, սննդային տոքսիկոինֆեկցիաներ և ջրծաղիկ։ Չգիտեմ՝ այս տարի ինչպիսին կլինեն կորոնավիրուսային թվերը, և անհրաժեշտություն կլինի՞ կրկին վերապրոֆիլավորվելու, բայց մենք, որպես «Քովիդ» բաժանմունք, պատրաստ ենք հիվանդներին ընդունելու»,- նշել է «Գյումրի» ԲԿ Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը։

 

Անհրաժեշտության դեպքում  նախկին տուբերկուլյոզային մասնաշենքը հարմարեցված է և 100 մահճակալով պատրաստ է «Քովիդ» բուժում իրականացնելու։ Մինչ այս  ինֆեկցիոնի մանկական և մեծահասակների բաժանմունքներում բուժում են ստացել գրիպի տարբեր շտամներով քաղաքացիներ։

Ընդունված  բոլոր հիվանդները այստեղ պարտադիր թեստավորվում եմ։ Ինֆեկցիոն  հիվանդանոց ընդունված  երեխաների մոտ  «Քովիդ» դրական  երկու դեպք է  հաստատվել, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի կլինիկաներ։

Վերաբացվելու դեպքում ինֆեկցիոն հիվանդանոցում կհոսպիտալացվեն միայն միջին  ծանրության հիվանդները, վերակենդանացման բաժանմունք չունենալու պատճառով  ծանր ընթացքով դեպքերը կրկին  կտեղափոխվեն «Գյումրի» բժշկական կենտրոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP