Զախարովան նշել է, թե ով է Ուկրաինայի իրական թշնամին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Զախարովան նշել է, թե ով է Ուկրաինայի իրական թշնամին

12:44 15.02.2022

Երկիր վերադառնալու մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը՝ ուղղված պետծառայողներին և օլիգարխներին, ցույց տվեց, որ հանրապետության թշնամին Ռուսաստանը չէ, այլ ուկրաինական «էլիտան»։ Այս մասին իր Telegram-ում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զելենսկին ավելի վաղ դիմել էր բոլոր պետական ​​ծառայողներին, ովքեր լքել են երկիրը կամ պատրաստվում են հեռանալ՝ կոչ անելով վերադառնալ 24 ժամվա ընթացքում, քանի որ ժողովուրդը նրանց վստահել է «կառավարել երկիրը և պաշտպանել այն»։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ երկրի սահմաններից դուրս Գերագույն ռադայի 23 պատգամավոր կա։

«Այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահը  դիմեց քաղաքացիական ծառայողներին, օլիգարխներին և պատգամավորներին, ովքեր լքել են երկիրը պատերազմի վախի և իրենց հայրենիքը պաշտպանել չցանկանալու պատճառով, պարզ դարձավ, որ այս պետության թշնամին Ռուսաստանը չէ: Ուկրաինայի թշնամին նրա «էլիտան» է»,- գրել է Զախարովան։

Երկուշաբթի օրը Զելենսկին հրամանագիր է ստորագրել փետրվարի 16-ը միասնության օր հռչակելու մասին։ Հրամանագիրը նախատեսում է, որ այդ օրը Ուկրաինայի դրոշը կբարձրացվի բոլոր բնակավայրերում, իսկ օրհներգը կհնչի տեղական ժամանակով ժամը 10.00-ին։ Բացի այդ,  միջոցառումներ կանցկացվեն  Ուկրաինայի օտարերկրյա դիվանագիտական ​​հաստատություններում։

Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նախագահ Ջո Բայդենը դաշնակիցներին ասել է, որ «ռուսական ներխուժումն» Ուկրաինա կարող է սկսվել փետրվարի 15-16-ին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP