17:22 15.02.2018
Պրեմիեր լիգայում «Արսենալ»-ի համար կարծես ամեն ինչ պարզ է: Թիմը մրցանակային տեղերի դժվար թե հավակնի: Չեմպիոնների լիգայում «Արսենալ»-ն այս մրցաշրջանում ի սկզբանե չկար, փոխարենը հայտնվեց «Եվրոպա» լիգայում, որտեղ առանց մեծ դժվարությունների հաղթահարեց առաջին արգելքը, սակայն մրցակիցները՝ «Բատեն», «Ցրվենա Զվեզդան» և «Քյոլնը» կարգով ցածր են անգլիական ակումբից: Լոնդոնցիները խմբային 6 խաղերից չորսում հաղթեցին, մեկն ավարտեցին ոչ-ոքի: Ակումբը հայտնվեց փլեյ-օֆում: Բայց «Արսենալ»-ն այս մրցաշարի համար նորեկ է համարվում, իսկ յուրաքանչյուր մրցաշար, անկախ իր կարգից ու վարկանիշից, ունի նաև իր առանձնահատկությունները: Այս տեսանկյունից, ըստ մարզական որոշ վերլուծաբանների, «Արսենալի» հնարավորությունները այնքան էլ գերադասելի չեն։ Բուքմեյքերների կարծիքով, ընդհակառակը,«Եվրոպա» լիգայի այս մրցաշրջանում հաղթողի ֆավորիտների շարքում երկրորդը հենց Արսենալն է։
Շվեդական «Էստերսունդը» նույնպես նորեկ է «Եվրոպա» լիգայի համար: Բայց դա շվեդներին չի խանգարել հաղթել «Գալաթասարային», «ՊԱՕԿ»-ին, իսկ խմբային մրցաշարում հանղթահարել են «Զարյաի», «Ատլետիկի» և «Հերտայի» արգելքը: «Էստերսունդը», սակայն, աչքի չի ընկել շատ բարձր արդյունավետությամբ: Խմբային մրցաշարում շվեդները խփել են 8 գնդակ, լոնդոնցիները՝ 14: Այս տարբերությունը բնորոշում է նաև թիմերի խաղային ոճերի առանձնահատկությունները: Բուքմեյքերական բոլոր ընկերությունները ավելի շատ հավատում են լոնդոնցիների հաղթանակին: Շվեդական թիմի երկրպագուներն, իհարկե, այլ կարծիքի են: Առաջին խաղն իրենց երկրում է: Թե հարազատ պատերը կօգնեն, թե թիմի «12-րդ խաղացողը», որ երկրպագուների հսկայական բանակն է, թե, իհարկե, եղանակը: Սկանդինավների համար 0-ից ցածր ջերմաստիճանը սովորական է, ինչը չի կարելի ասել մեղմ կլիմային սովոր լոնդոնցիների մասին:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...