Հովվաշունը սովորել է նկարել և լավ եկամուտ է բերում տիրոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Հովվաշունը սովորել է նկարել և լավ եկամուտ է բերում տիրոջը

22:42 14.02.2022

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ավստրալական հովվաշունը յոթ տարի առաջ սովորել է նկարել, և այժմ տիրուհին, նկարները վաճառելով, վաստակել է 20,000 դոլար (1,5 միլիոն ռուբլի): Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Շան տերը՝ 58-ամյա Լիզա Քայթը Էվիին, սկսել է նկարել սովորեցնել, երբ շունը երկու տարեկան էր: Կինը նկատել է, որ շունն արագ է ընկալում նկարելու դասերը, և սկսել է կենդանուն ծանոթացնել տարբեր տեսակի ներկերին՝ ջրաներկից մինչև ակրիլ: Արդյունքում տանտիրուհին մեծ գումար է  աշխատել ընտանի կենդանու ստեղծագործություններով:

Քայթը պատմել է,  որ Իվին  հաջողության է հասել պարապմունքնրից մեկնարկից  հետո  մեկ շաբաթվա ընթացքում: «Նախ, ես նրան սովորեցրի, թե ինչպես գարեջուր հանել սառնարանից, որպեսզի տպավորություն թողնեմ իմ երեխաների վրա, երբ նրանք այցելեն ինձ:  Հետո ես նրան շատ տարբեր հնարքներ եմ սովորեցրել»,- ասել է Լիզա Քայթը:

Ամերիկուհու խոսքով՝ բացի ստանդարտ հրամաններից, ինչպիսիք են «նստել» և «գլորվել», Էվին սովորել է տեսակավորել լվացքը, հանել բաճկոնը, սրբել թաթերը և մետաղադրամներ դնել խոզաբուծարանում։ Շան համար հասկանալի հրամանների ցանկը երկու էջ է զբաղեցնում:

Ավստրալական հովվաշան նկարները տարբեր անվանումներ  ունեն՝ «Բեզեից» մինչև «Եղեգե կատու»: Իվիի աշխատանքների գները հասել են 490 դոլարի (36,6 հազար ռուբլի): Շան տերը պատմել է, որ նկարները վաճառվում են ամբողջ աշխարհում։

Քեյթը նկարիչ չէ, բայց սիրում է դիտել, թե ինչպես է իր շունը նկարում: Երկուշաբթի օրը կինն ու իր ընտանի կենդանին նկարչության պարապմունքներ են ունենում։ Իվին կարող է միաժամանակ նկարել մինչև հինգ կտավ:

Քայթը նկարների վաճառքից ստացված գումարը նվիրաբերում է տեղի բարեգործական հիմնադրամներին։ «Իվիի համար սա զվարճալի է: Նա սովորում է դրական մոտիվացիայով և բարիք է բերում աշխարհին»,- բացատրեցլ է կինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP