Կիևը հանդիպում է խնդրել ՌԴ-ի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC

Կիևը հանդիպում է խնդրել ՌԴ-ի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ

00:00 14.02.2022

Կիևը խնդրում է 48 ժամվա ընթացքում հանդիպում  կազմակերպել Ռուսաստանի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ՝ քննարկելու անվտանգության իրավիճակը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 13-ին, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Ռուսաստանը չի պատասխանել Վիեննայի փաստաթղթի մեր խնդրանքին։ Մենք անում ենք հաջորդ քայլը. Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում հանդիպում է հրավիրում Ռուսաստանի Դաշնության և բոլոր մասնակից պետությունների հետ՝ քննարկելու մեր սահմանի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի ուժեղացման և տեղաշարժի հարցը»,- գրել է Կուլեբան Twitter-ում։

Նրա խոսքով՝ եթե Ռւսաստամը «լուրջ է վերաբերվում իր խոսքերին՝ ԵԱՀԿ տարածքում անվտանգության անբաժանելիության մասին», ապա  պետք է կատարի  ռազմական թափանցիկության իր պարտավորությունները՝ լարվածությունը նվազեցնելու և բոլոր մասնակից պետությունների անվտանգությունը ամրապնդելու համար։

Ավելի վաղ՝ փետրվարի 11-ին, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինան 48 ժամվա ընթացքում սպասում է Ռուսաստանի պատասխանին, որը կպարունակի տեղեկատվություն ռազմական ակտիվության ոլորտների և սահմանին գտնվող զորքերի թվի մասին։

Նույն օրը ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրն ընդգծել է, որ Մոսկվան հարցում է ստացել Կիևից։ Նրա խոսքով, ռուսական կողմը ռուսական կողմը դա արդարացված չի համարում, քանի որ գործունեությունը արտասովոր չէ և հիմք չի տալիս 2011 թվականի Վիեննայի փաստաթղթով ռազմական վտանգի նվազեցման մեխանիզմ գործարկելու վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։

ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ մեկին չի սպառնում։ Ինչպես ընդգծել է ռուսական կողմը, նման մեղադրանքներն օգտագործվում են որպես պատրվակ՝ հնարավորինս շատ ՆԱՏՕ-ի զինտեխնիկա տեղակայելու Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

15:55 26.11.2024

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ՊՍԺ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին չի ընդունել լրագրողներից մեկի կարծիքը, թե վերջին ֆրանսիական ակումբի կազմն այժմ ամենաթույլն է` հաշվի առնելով Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալու փաստը: «Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս […] ...

Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը

15:49 26.11.2024

Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 27-ի գիշերը։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը։ «Մենք սպասում ենք Իսրայելի կաբինետի նիստի արդյունքներին։ Հույս ունենք, որ մենք կկարողանանք հասնել զինադադարի»,- ասել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը։ Ավելի վաղ Al Jadeed հեռուստաալիքը հայտնել էր, որ հրադադարի […] ...

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:45 26.11.2024

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները […] ...

BACK_TO_TOP