16:19 13.02.2022
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի գործունեությունը ՌԴ պետական սահմանների մոտ մշտապես վերահսկվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերի կողմից և անմիջապես կասեցվում է դրանց խախտման դեպքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը՝ 1-ին աստիճանի կապիտան-սուզորդ սպան՝ մեկնաբանելով Virginia տեսակի ատոմային սուզանավի հետ կապված միջադեպը, որը փետրվարի 12-ին հայտնաբերվել էր Կուրիլյան շրջանում Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հականավային ուժերի կողմից։
Սպան ընդգծել է, որ արձանագրված տվյալների համաձայն՝ օտարերկրյա սուզանավը ռուսական ափերին մոտեցել է ավելի մոտ, քան 12 ծովային մղոն՝ դրանով իսկ խախտելով ՌԴ ստորջրյա սահմանները: Նա նաև հիշեցրել է, որ զորավարժությունների կապակցությամբ այդ շրջանը նախապես հայտարարված էր փակված բոլոր նավերի համար: 1-ին աստիճանի կապիտանը նշել է, որ օտար սուզանավի հայտնաբերումից հետո «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատն օգտագործել է նախազգուշական խորքային ռմբակոծության միջոցներ, ինչպես նաև գործի է դրել իր «Պոլինոմ» հիդրոակուստիկ կայանը, որի աշխատանքն իր վրա զգացել է ամերիկյան նավակի կորպուսը մինչև շփման լիակատար խզումը:
Ըստ նրա՝ «Վիրջինիա» օտարերկրյա սուզանավի տեսակը դասակարգվել է ֆրեգատի հիդրոակուստիկայի համաձայն՝ ըստ բնորոշ ձայների, որոնք արձանագրվել են և կարելի է ներկայացնել որպես զորավարժությունների տարածքում սուզանավի գտնվելու ապացույցներից մեկը։
«ԱՄՆ զինվորականները պետք է իմանան, որ մենք վերահսկում ենք իրենց ռազմածովային գործողությունները մեր պետական սահմանների մոտ և պատրաստ ենք անհապաղ դադարեցնել իրենց սուզանավերի սադրիչ գործողությունները նավատորմի ռազմածովային զորավարժությունների ժամանակ»,- ընդգծել է սպան:
1-ին աստիճանի կապիտանը ենթադրում է, որ օտարերկրյա սուզանավը հետախուզական գործունեությամբ է զբաղվել Կուրիլյան լեռնաշղթայի տարածքում։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Մարշալ Շապոշնիկով» ռազմանավը հատուկ միջոցներ է կիրառել ամերիկյան ատոմային սուզանավի դեմ, որը, ռուսական գերատեսչության պնդմամբ, մտել է երկրի տարածքային ջրեր Կուրիլյան կղզիների շրջանում:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով:
Պենտագոնը հերքել է ռուսական ջրերում ամերիկյան սուզանավի առկայությունը։
23:59 12.04.2025
ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներԱպլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...
23:54 12.04.2025
Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքումՎերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
23:47 12.04.2025
Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարությունՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 12.04.2025
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղումՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:37 12.04.2025
Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակներըԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:26 12.04.2025
Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկանԱպրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...