Թաիրովի միջնակարգ դպրոցում բացվել է ինժեներական լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Թաիրովի միջնակարգ դպրոցում բացվել է ինժեներական լաբորատորիա

18:18 12.02.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բաիցման արարողությանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորներ Տիգրան Հարությունյանի, Գարեգին Նիկոլյանի, Նարեկ Հարությունյանի և կամավորներ Սուրեն Բաբայանի, Գևորգ Բերակչյանի անունը կրող ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող «Խորը ինժեներական մասնագիտացում» անվճար կրթական ծրագրի շրջանակում՝ լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր Մարտիրոսյանի, Հայ կրթական հիմնարկության և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ:

Ողջունելով կրթական կարևոր իրադարձության մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախ իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել հերոսների ընտանիքների անդամներին, խոնարհումը՝ նրանց զավակների հիշատակին: Ապա նա շնորհավորել է բոլորին օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին:

«Մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում և անչափ կարևոր է հենց կրթօջախում համարժեք գիտելիքներ ստանալը: Ես համոզված եմ, որ ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ մեր ավագ դասարանների աշակերտների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: Իսկ լաբորատորիայում այսօր ստացած գիտելիքը նրանք վաղը հարաբերական և ուղիղ իմաստով դարձնելու են պաշտպանական զենք և ինքնաիրացման փայլուն հնարավորություն», – իր խոսքում նշել է մարզպետը:

Նշենք, որ ծրագրի նպատակն է ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացումը, գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրում և աշակերտների կողմից ինժեներական նախագծերի և պրոդուկտների մշակումը` անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն: Ծրագիրը նախատեսված է Արմավիրի մարզի 10-րդ և 11-րդ դասարանի այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փորձ ծրագրային ճարտարագիտության, մեքենայական ուսուցման, մեքենաշինության, 3D մոդելավորման, ճշգրիտ մեքենաների գործարկման և մի շարք այլ ուղղություններով:

Դասընթացի շրջանակներում դասավանդելու են ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետները, իսկ մասնակիցներն ընտրվելու են մաթեմատիկայի և տրամաբության գրավոր թեստի և հարցազրույցի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

18:34 28.04.2025

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […] ...

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

18:26 28.04.2025

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

18:18 28.04.2025

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

BACK_TO_TOP