17:18 12.02.2022
Բարձր բերքատվություն ապահովելու համար հողի պարարտացումն անհրաժեշտ բաղադրիչ է։ Գյուղացիական տնտեսությունների համար ավանդական ու անփոխարինելի միջոցը մնում է ազոտական գրանուլացված պարարտանյութը, որը շաղ են տալիս հողի մակերեսին։ Շիրակի մարզում հեկտարներով հողերը տնտեսությունները մշակում են ազոտական պարարտանյութով, իսկ բերքատվության արդյունքները լինում են գոհացնող, եթե կարկուտն ու երաշտը չեն վնասում։ Այս տարի սակայն, հողագործների համար պարարտանյութի ձեռք բերումը մեծ խնդիրներ է ստեղծել։ Շուկայում այն թանկացել է, մեկ պարկի գին է նշվում 20 հազար դրամը։ Թանկին այլընտրանք են փնտրում, միևնույն ժամանակ չեն ուզում հրաժարվել փորձածից ու ավանդականից։ Հիմա Հայաստանում փորձ է արվում զարգացնել հեղուկ և ջրալույծ պարարտանյութերի կիրառությունը։
Ջրալույծ պարարտանյութերը ծծումբ են պարունակում, որն էլ նպաստում է բույսի ազոտի կլանմանը։ Գյումրիի սելեկցիոն կայանում ջրալույծ և հեղուկ պարարտանյութերի կիրառման փորձն ունեն, բերքի արդյունքներից էլ դժգոհ չեն, բացի ֆինանսապես մատչելի լինելուց, կիրառությունն է հեշտ։
«1 հեկտար կարտոֆիլի համար, եթե նախատեսում ես ֆոսֆորական, կալիումական և ազոտական պարատանյութեր, և պիտի օգտագործես մոտ 200կգ կալիումական, 300կգ սուպերֆոսֆատ, 400-500կգ ազոտական պարարտանյութ, էդ բոլորը միասին տոննայից ավելի է լինում։ Դրանց փոխարեն կարող ես սրանից տալ էդ մի հեկտարին ընդամենը 20-25կգ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի սելեկցիոն կայանի արտադրական գծով փոխտնօրեն Վասպուրական Մելիքյանը։
Անկախ պարարտանյութի տեսակից այն պետք է կիրառել հստակ պարարտացման սխեմայով։ Փորձագետները պնդում են, պարարտացումն ինքնանպատակ չպետք է լինի, նախ հարկավոր է ունենալ հողի ագրոքիմիական անալիզները, ցանքաշրջանառության առկայությունը, որից էլ պարզ կլինի տվյալ հողը ինչի պահանջ ունի։
«Պարարտանյութեր, դա չի նշանակում՝ ինչքան շատ, էդքան լավ։ Ոչ, պարարտանյութերը պետք է տալ ինչքան որ պետք է։ Շատը վնասում է»,-նշել է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։
Ջրալույծ պարարտանյութերը կիրառելի են բոլոր մշակաբույսերի, նաև մրգատու ծառերի համար։ Դրանք պարունակում են ազոտ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում և միկրոտարրեր, որոնք էլ բույսի աճի և բերքատվության համար կարևոր են, նմանատիպ պարարտանյութերը հնարավոր է կիրառել բույսի աճման տարբեր փուլերում։
Հեղուկ և ջրալույծ պարարտանյութեր սելեկցիոն կայանում օգտագործում են 2020 թվականից։ Փորձարկել են ինչպես հացահատիկի և հատիկ-ընդեղեն մշակաբույսերի, այնպես էլ կարտոֆիլի ցանքերում։ Ապահովված արդյունքը մասնագետները գնահատում են բավարար։ Հետազոտությունները կայանում դեռ շարունակվում են, վերջնական արդյունքներից հետո փորձագետ-գյուղատնտեսները հողագործներին և ֆերմերային տնտեսություններին նոր առաջարկներ կունենան։
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները23:01 17.04.2025
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերըԳործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես, համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, […] ...
22:56 17.04.2025
Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի ԹբիլիսիումԹբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...
22:53 17.04.2025
Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավորԱպրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջԳործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...
22:45 17.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունումՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...
22:41 17.04.2025
ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԱպրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...