15:54 11.02.2022
Հունաստանում կրթություն ստանալու հնարավորությունները հայ ուսանողների համար ընդլայնվում են։
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպություն` քննարկելու հայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու թեման:
Նկատի ունենալով ԵՀԻԿ-ի վերջին նախաձեռնությունը` ամբողջական և մասնակի կրթաթոշակներ հատկացնել Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցում ինչպես հայ, այնպես էլ այլ երկրների ուսանողների համար, Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց ԵՀԻԿ` քննարկելու այդ հնարավորությունը` ԵՀԻԿ-ի կրթության գծով գլխավոր տնօրեն տիկին Պանորեա Սպիլիոպուլուի և մարքեթինգային հաղորդակցության գծով տնօրեն տիկին Սանդրա Մանիուդակիի հետ։
Հանդիպման ընթացքում ԵՀԻԿ ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցը (www.elgs.eu)` միջազգային համալսարանական դպրոց է, ղեկավարում է ԵՀԻԿ-ի կողմից` կենտրոնանալով Եվրոպական իրավունքի և կառավարման վրա` մասնավորապես երեք մասնագիտացումների շուրջ` քաղաքագիտություն, հանրային կառավարում և միջազգային հարաբերություններ: Դպրոցն առաջարկում է բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, ինչպես նաև գիտական աստիճաններ` մինչև դոկտորանտուրայի մակարդակ: Քանի որ Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցը ցանկանում է ընդլայնվել` ներկայացված լինելով ավելի շատ լսարաններում կրթաթոշակներն ուղղված են մի շարք երկրների համար, որոնց թվում է նաև Հայաստանը:
ԵՀԻԿ ներկայացուցիչները տեղեկացրեցին Հայաստանի դեսպանին, որ 2022 թվականին դպրոցը տրամադրել է 20 մասնակի և 20 ամբողջական կրթաթոշակ` Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցի բակալավրիատի համար և հավասարաչափ քանակությամբ կրթաթոշակներ` դպրոցի մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի համար: Ուսուցումը կարող է լինել ինչպես հեռավար, այնպես էլ ուղիղ, ֆիզիկական մասնակցության ձևով: Միաժամանակ, Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցը հնարավորություն է ընձեռում զուգահեռ ուսուցման. լինելով մեկ այլ կրթական հաստատության ուսանող հնարավորություն է ընձեռվում հաճախելու Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցի դասընթացներին: Ապագա ուսանողները պետք է դիմեն առցանց` elgs.eu հասցեով` իրենց դիմումի ձևի մեջ նշելով, որ ցանկանում են հայերի համար նախատեսված ուսանողական կրթաթոշակ ստանալ: Դիմելու իրավունք ունեն բոլոր հայազգի ներկայացուցիչները՝ ներառյալ Սփյուռքի: Դասընթացները կանցկացվեն անգլերենով։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ԵՀԻԿ- ին առաջարկի համար` խոստանալով փոխանցել դպրոցի ու առաջարկվող կրթաթոշակների մասին տեղեկությունը Հայաստան, ինչպես նաև խրախուսել ուսանողներին դիմել ծրագրին:
Դեսպանը նշեց, որ Հայաստանում քաղաքագիտության, հանրային կառավարման, միջազգային հարաբերությունների ու Եվրոպական իրավունք առարկաների դասընթացներին մասնակցողների թիվը բավական բարձ է` կարծիք հայտնելով, որ հայաստանյան բուհերը և հայ ուսանողները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի նկատմամբ:
18:45 28.04.2025
Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառինԵրեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...
18:34 28.04.2025
Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […] ...
18:26 28.04.2025
«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...
18:18 28.04.2025
ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...
18:10 28.04.2025
Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...