Դիտորդների աշխատանքը ՔԿՀ-ներում հանդիպում է խոչընդոտների. բարձրաձայնում են դիտորդական խմբի անդամները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+16.09 oC

Դիտորդների աշխատանքը ՔԿՀ-ներում հանդիպում է խոչընդոտների. բարձրաձայնում են դիտորդական խմբի անդամները

18:41 25.07.2018

Օրենքով սահմանված է, որ Հասարակական դիտորդների խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, սակայն հասարակական մշտադիտարկում իրականացնող դիտորդների խմբի անդամները բարձրաձայնում են, որ աշխատանքի ընթացքում հանդիպում են խոչընդոտների:

«10 տարվա ընթացքում խմբի աշխատանքներն այն չափով չեն խոչընդոտվել, որքան 2016-ից սկսված: Խնդիրը պայմանավորված է նրանով, որ 2016-ին քաղաքական հնչեղություն ստացած գործերով մի շարք կալանավորների վրա քննիչների կողմից տեսակցությունների արգելք սահմանվեց, և այն տարածվեց նաև մյուս կալանավորվածների վրա: Երբ ահազանգերի հիման վրա այցելում էինք ՔԿՀ, մեզ թույլ չէին տալիս մուտք գործել»,- պատմում է ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը:

2016-ի ընթացքում խումբը կատարել է 94 այցելություն, և դրանց 8.9 տոկոսի դեպքում աշխատանքները խոչընդոտվել են: Խումբը համապատասխան գրություններով դիմել է ԱՆ, սակայն պատասխանների հիմնավորումը եղել է այն, որ քրեակատարողական վարչակազմի գործունեությունը բխել է օրենսդրության պահանջներից, որ նրանց գործողություններն իրավաչափ են և չի բավարարվել խմբի պահանջը՝ համապատասխան քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել՝ աշխատանքները խոչընդոտելու համար: Նույն իրավիճակը շարունակվել է նաև 2017-2018թթ. ընթացքում:

«Վերջին իրադարձություններից՝ հեղափոխությունից հետո որևէ կերպ փոփոխություն չի եղել այդ հարցում, և ԱՆ-ն շարունակում է պաշտպանել նույն դիրքորոշումը, այն է՝ խմբի գործունեության խոչընդոտումը համարում է իրավաչափ և որևէ խնդիր այդտեղ չի տեսնում»,- ասում է Նարե Հովհաննիսյանը:

Նախորդ տարվա առաջին կիսամյակում տեսակցության արգելանք եղել է 93 անձի նկատմամբ: Ամենաշատը եղել է Նուբարաշեն ՔԿՀ-ում ՝ 48 անձ, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 20, Արմավիրում՝ 9, Դատապարտյալների հիվանդանոցում՝ 7, Վանաձորում՝ 4, Հրազդանում և Վարդաշենում՝ 2, Գորիսում՝ 1:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի վարչապետը մտադիր է որքան հնարավոր է շուտ այցելել ԱՄՆ եւ քննարկել մաքսատուրքերը

09:50 07.04.2025

Ճապոնիայի վարչապետը մտադիր է որքան հնարավոր է շուտ այցելել ԱՄՆ եւ քննարկել մաքսատուրքերը

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան պատրաստ է մոտ ապագայում այցելել ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելու ճապոնական կողմի դիրքորոշումը մաքսատուրքերի վերաբերյալ։ Այդ մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է՝ խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին։ «Մենք մշտապես տարբեր մակարդակներով բանակցություններ ենք վարում ամերիկյան կողմի հետ։ Եթե անհրաժեշտ լինի, ես անձամբ կբանակցեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն այդ […] ...

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ մաքսատուրքերի վերաբերյալ

09:40 07.04.2025

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ մաքսատուրքերի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթավերջին բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ՝ ԱՄՆ մաքսատուրքերի հարցի շուրջ։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին Ֆլորիդայից Վաշինգտոն ուղեւորվող նախագահական ինքնաթիռում: «Ես խոսել եմ շատ եվրոպացի և ասիական առաջնորդների հետ», -ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա խոսել է որևէ առաջնորդի հետ մաքսատուրքերի մասին: […] ...

Բելառուսից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է մեկնել Մյանմա

09:35 07.04.2025

Բելառուսից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է մեկնել Մյանմա

Բելառուսը 20 տոննա կշռող մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Մյանմա։ Ռազմատար տրանսպորտային ինքնաթիռը կիրակի ուշ երեկոյան օդ է բարձրացել Մինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանից, հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Կիրակի օրը Բելառուսի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մյանմայի բնակիչներին անվճար օգնության շրջանակներում կփոխանցվի 20 տոննա քաշով բեռ։ «Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության IL-76MD […] ...

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայում առնվազն չորս պաղեստինցի է զոհվել

09:30 07.04.2025

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայում առնվազն չորս պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածի հարավային և կենտրոնական շրջաններում Իսրայելի բանակի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական օդային հարձակման ժամանակ Պաղեստինի փախստականների ճամբարի վրա, որը գտնվում է Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի մոտ, վրան է խոցվել, որում եղել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու […] ...

Ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը. ՄԻՊ

09:25 07.04.2025

Ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության […] ...

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի միջև ուղիղ կապերի մասին

09:18 07.04.2025

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի միջև ուղիղ կապերի մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման ղեկավարությանը մեղադրել է Իրանի հետ անմիջական կապերի մեջ, որը, ըստ նրա, կես միլիարդ դոլար է հատկացրել արմատականներին։ «Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումն ինձ ներկայացրեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների թունելներում հայտնաբերված գաղտնի փաստաթուղթը, որն ապացուցում է Իրանի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների անմիջական կապերը, ինչպես նաև Իրանի աջակցությունը Իսրայելը […] ...

BACK_TO_TOP