Ժողովրդավարության հետընթաց. Վրաստանը հետ է Հայաստանից և Ուկրաինայից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+1.09 oC

Ժողովրդավարության հետընթաց. Վրաստանը հետ է Հայաստանից և Ուկրաինայից

20:46 10.02.2022

The Economist բրիտանական լրատվական ընկերությունը հրապարակել է 2021 թվականի Համաշխարհային ժողովրդավարության ինդեքսը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Վրաստանի վարկանիշային միավորը նոր ինդեքսում վատթարացել է, այն 5,31-ից նվազել է 5,12-ի, սակայն երկրի դիրքը ժողովրդավարության մակարդակով մնում է անփոփոխ՝ դեռևս 91-րդ հորզոնականում։ Ըստ այս ցուցանիշի՝ Վրաստանը գտնվում է «հիբրիդային ռեժիմում»։ Ցուցանիշի համաձայն՝ Վրաստանը գտնվում է Հոնդուրասի և Լիբերիայի միջև։

Որպեսզի Վրաստանն անցնի «թերի ժողովրդավարության» ավելի բարձր կարգավիճակի, նրա միավորը պետք է լինի 6-ից բարձր։

Հատկանշական է, որ 2012 թվականին Վրաստանի միավորը եղել է 5,95, 2016 և 2017 թվականներին երկիրը 5,90-ից բարձր միավոր է ունեցել, թեև 2018 թվականից Վրաստանում ժողովրդավարության վիճակը զգալիորեն վատթարացել է։

Ըստ Economist-ի՝ 2021 թվականին ամբողջ աշխարհում ժողովրդավարության վիճակը վատթարացել է։ Եթե ​​2020 թվականին համաշխարհային միջին միավորը 5,37 էր, ապա 2021 թվականին այն նվազել է մինչև 5,28։ Ընգծենք, որ երկու դեպքում էլ ժողովրդավարության համաշխարհային միջին ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան Վրաստանում։

 

Ըստ The Economist-ի՝ եթե մինչև 2018 թվականը Վրաստանում ժողովրդավարության վիճակն առաջ էր Ուկրաինայից և Հայաստանից, ապա այժմ այդ երկրները ժողովրդավարության մակարդակով առաջ են Վրաստանից։

  • Վրաստան՝ 5,12 միավոր, 91-րդ տեղ, (հիբրիդային ռեժիմ),
  • Հայաստան՝ 5,49 միավոր, 89-րդ տեղ, (հիբրիդային ռեժիմ),
  • Ուկրաինա՝ 5,57 միավոր, 87-րդ տեղ, (հիբրիդային ռեժիմ),
  • Ադրբեջան՝ 2,68 միավոր, 141-րդ տեղ, (ավտորիտար ռեժիմ),
  • Ռուսաստան՝ 3,24 միավոր, 124-րդ տեղ (ավտորիտար ռեժիմ)։

The Economist-ը գնահատել է ժողովրդավարության վիճակը 167 երկրներում։ Դրանցից առաջին տեղում Նորվեգիան է՝ 9,75 միավորով, երկրորդում՝ Նոր Զելանդիան՝ 9,37, երրորդում՝ Ֆինլանդիան՝ 9,27 միավոր։  ԱՄՆ-ը 7,85 միավորով 26-րդ տեղում է, Ֆրանսիան՝ 22-րդ՝ 7,99 միավոր, Գերմանիան՝ 15-րդ, Բրիտանիան՝ 18-րդ, Ճապոնիան՝ 17-րդ։

Նշենք, որ ժողովրդավարության մակարդակը որոշվում է ընտրական գործընթացով, կառավարության գործունեությամբ, քաղաքականությանը մասնակցությամբ, քաղաքական մշակույթով և քաղաքացիական ազատություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է, որ կփոխի իր միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևի ընդունման դեպքում

00:00 17.11.2024

Իրանը հայտարարել է, որ կփոխի իր միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևի ընդունման դեպքում

Իրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Թեհրանի կողմից թշնամական համարվող բանաձևի ընդունմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Շուտով կկայանա ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստ, ենթադրություն կա, որ այնտեղ հակաիրանական բանաձև կընդունվի, եթե նրանք մեր դեմ բանաձև ընդունեն, նրանք կստանան համաչափ պատասխան։ Մենք […] ...

Subaru աստղադիտակը ֆիքսել է անսովոր գալակտիկա

23:52 16.11.2024

Subaru աստղադիտակը ֆիքսել է անսովոր գալակտիկա

Ճապոնական Subaru օպտիկական աստղադիտակի հետ աշխատող աստղագետները հրապարակել են հազվագյուտ օղակաձև գալակտիկայի նոր պատկեր, որը գտնվում է Երկրից 800 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: Օղակաձեւ գալակտիկաները սովորաբար ունենում են մեկ կամ երկու օղակ, բայց այս դեպքում դրանք երեքն են։ Օղակաձեւ գալակտիկաներն ունեն խիտ միջուկ, որը շրջապատված է պայծառ երիտասարդ աստղերի երկարացված օղակով, որը կենտրոնից առանձնացված […] ...

Սիրիայում ահաբեկիչների հարձակման հետևանքով երեք զինվոր է վիրավորվել

23:44 16.11.2024

Սիրիայում ահաբեկիչների հարձակման հետևանքով երեք զինվոր է վիրավորվել

Սիրիացի երեք զինվոր վիրավորվել է անօդաչու թռչող սարքերից ինքնաշեն պայթուցիկ սարքեր նետելու հետևանքով։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Ֆլայֆել գյուղից ահաբեկիչների կողմից անօդաչու թռչող սարքից` Հալեպի նահանգի Կուրսա գյուղի տարածքում գտնվող սիրիական կառավարական զորքերի դիրքերը երկու ինքնաշեն պայթուցիկ սարքի նետման հետևանքով […] ...

Չինաստանում գործարկվել է «իր տեսակի մեջ առաջին և ամենամեծ» լողացող արևային էլեկտրակայանը

23:36 16.11.2024

Չինաստանում գործարկվել է «իր տեսակի մեջ առաջին և ամենամեծ» լողացող արևային էլեկտրակայանը

Չինական CHN Energy ընկերությունը հայտնել է, որ Շանդուն նահանգի Քենլի շրջանում արևային մարտկոցների առաջին խմբաքանակը միացրել է ցանցին՝ մեկ գիգավատ հզորությամբ ծովային արևային էլեկտրակայանի կառուցման շրջանակներում: Լողացող էլեկտրակայանը գտնվում ափից ութ կիլոմետր հեռավորության վրա և զբաղեցնում է մոտավորապես 1 223 հեկտար տարածք: Այն պարունակում է 2 934 պանել և կկարողանա տարեկան արտադրել 1,78 միլիարդ կվտ/ժամ […] ...

Դուբայում սկսվել է օդային տաքսիների առաջին պարկի շինարարությունը

23:28 16.11.2024

Դուբայում սկսվել է օդային տաքսիների առաջին պարկի շինարարությունը

Դուբայի միջազգային օդանավակայանում Joby Aviation օդային տաքսիների չորս պարկերից առաջինի շինարարությունը սկսվել է։ Տաքսիները երկինք կբարձրանան 2025 թվականի վերջին։ Կալիֆորնիայի Joby Aviation-ը, որը էլեկտրական ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (eVTOL) օդային տաքսիների մշակողն է, նախատեսում է արագ ճանապարհորդություն ապահովել Դուբայի հիմնական տարածքների միջև, ներառյալ Palm Jumeirah-ը և Dubai Marina-ն: Մեկ Joby օդային տաքսին կկարողանա տեղափոխել մինչև […] ...

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը ընդունել է դեսպան Հասմիկ Տոլմաջյանին

23:20 16.11.2024

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը ընդունել է դեսպան Հասմիկ Տոլմաջյանին

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։ Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մակրոնին՝ Հայաստանին հուզող հումանիտար խնդիրների հանդեպ վերջինիս ցուցաբերած հետաքրքրության և Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին նրա […] ...

BACK_TO_TOP