15:52 09.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկման երկար փուլ է անցել, եղել են ինչպես աշխատանքային քննարկումներ, այնպես էլ անցկացվել են խորհրդարանական լսումներ:
Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի բազմաթիվ դրույթներ լրամշակվել և հստակեցվել են:
Օրինագծով նախատեսվում է իրականացնել մի շարք սկզբունքային փոփոխություններ հանրակրթության ոլորտում: Մասնավորապես, հստակեցվել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացը: Հստակեցվել են նաև տնօրենին անվստահություն հայտնելու դեպքերը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքերով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորները նախագծի վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է:
18:26 28.04.2025
«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել18:18 28.04.2025
ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...
18:10 28.04.2025
Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...