Սեպտեմբերից կգործի վաղաժամկետ ազատման նոր կարգը. ի՞նչ խնդիր այն կլուծի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+17.09 oC

Սեպտեմբերից կգործի վաղաժամկետ ազատման նոր կարգը. ի՞նչ խնդիր այն կլուծի

13:49 25.07.2018

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբն աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում է մի շարք խոչընդոտների: Խնդիրների մասին այսօր բարձրաձայնել են խմբի անդամները:

ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց, մասնավորապես, պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների շուրջ:

«Այս տարվա մայիսին օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, սակայն այն նոր մտահոգություններ ու ռիսկեր առաջ քաշեց: Եթե նախորդ տարիներին բողոքներ էին ստացվում անկախ հանձնաժողովների գործունեության հետ կապված, որ մերժման որոշումները պատճառաբանված ու հիմանվորված չեն, ապա 2017թ. տեղի ունեցած փոփոխություններով անկախ հանձնաժողովի ներսում ենթահանձնաժողովի ինստիտուտը հանվեց: Արդյունքում, վաղաժամկետ պայմանական ազատման աճ արձանագրվեց: 2016-ին 115 ազատում, 2017-ին ՝ 365, սակայն կային ընթացակարգային խնդիրներ և այդ խնդիրները բերեցին նոր փոփոխության՝ 2018թ. մայիսին: Անկախ հանձնաժողովը վերացվեց»,- ասաց Հասմիկ Հարությունյանը։

Փոփոխության համաձայն` հիմնական դերակատարները, վարչակազմի հետ միասին, հանդես են գալու քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունները:

Սեպտեմբերից կալանավորված անձը պետք է դիմում ներկայացնի վարչակազմին: Այն ներկայացվում է պրոբացիոն և քրեակատարողական ծառայություն, և վերջիններս պետք է տրամադրեն զեկույց: Հենց այստեղ էլ թաքնված է մտահոգության առիթը:

«Զեկույց տալու համար հիմնական աղբյուր հանդիսանալու է անձնական գործը, սակայն քրեակատարողական վարչությունը ամենօրյա կտրվածքով, դինամիկ աշխատանքներ ազատազրկվածների հետ չի տանում և ստացում է, որ երկրորդային աղբյուրի հիման վրա տրվում է տեղեկություն, որի հետ դեմ առ դեմ հանդիպումներ, աշխատանքներ տեղի չեն ունեցել: Սա կարող է հանգեցնել նախորդ իրավիճակին, երբ անկախ հանձնաժողովը առանց անձին ճանաչելու տալիս էր կարծիք, որը հիմնականում լինում էր բացասական»,- ասաց Հարությունյանը:

Մտահոգություն կա նաև պրոբացիոն ծառայության հետ կապված: Այսօրվա կադրային հնարավորությունները, տարվող աշխատանքների բնույթը բավարար մակարդակի վրա չէ՝ վստահաբար ասելու համար, որ տրամադրվող զեկույցները կարող են արդյունավետ լինել և հիմք հանդիսանալ վաղաժամկետ ազատման համար:

«Այս տարիներին բոլոր փոփոխությունները, խնդրի լուծման ճանապարհների որոնումը մի խնդիր է ունեցել՝ միշտ քիչ տեղ է հատկացվել ՔԿՀ վարչակազմերին, մինչդեռ հիմնական ամենօրյա աշխատանքն ու հիմնական գործառույթը կատարում են հենց վարչակազմերը, բայց որոշման կայացման գործընթացում նրանց դերակատարումը քիչ է, ինչն էլ իր հերթին մի շարք այլ խնդիրներ է առաջ քաշում»,- նշեց Հասմիկ Հարությունյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ

11:28 07.04.2025

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:12 07.04.2025

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Զինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

11:05 07.04.2025

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:58 07.04.2025

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

10:50 07.04.2025

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր

10:42 07.04.2025

Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր

Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […] ...

BACK_TO_TOP