Կանադայում ցուցարարները փակել են ԱՄՆ տանող կամուրջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+19.09 oC

Կանադայում ցուցարարները փակել են ԱՄՆ տանող կամուրջը

10:11 09.02.2022

Կանադայում շարունակվում են բեռնատարների վարորդների ցույցերը կորոնավիրուսային սահմանափակումների դեմ։ Ցուցարարներն արգելափակել են «Ամբասադոր» կամուրջը, որը կապում է ամերիկյան Դեթրոյթ և կանադական Վինձոր քաղաքները, հաղորդում է The Guardian պարբերականը։ Այդ կամրջով օրական 8000 բեռնատար է անցնում՝ ապահովելով երկու երկրների միջև առևտրի 27 տոկոսը։

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև ԱՄՆ-ի հետ սահմանակից Քութս քաղաքում։

Մայրաքաղաք Օտտավայում էլ հարյուրավոր բեռնատարներ շարունակում են կայանված մնալ՝ փակելով կենտրոնական փողոցները։ Ոստիկանությունը 23 մարդու է ձերբակալել։

Ըստ պարբերականի՝ Կանադայում պատվաստված չէ բեռնատարների վարորդների 15 տոկոսը։ Երկրում մեծապես աջակցում են հանրային առողջության պահպանման համար ձեռնարկվող միջոցառումներին։ «Ազատության շարասյուն» անվանումը ստացած ակցիան մեծ աջակցություն է ստացել հակակառավարական խմբերից։

Օտտավայի բնակիչներից շատերը դեմ են ցույցին, որն ուղեկցվում է ազդանշանների աղմուկով, հրավառություններով և անկարգություններով։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող 418 բեռնատարների մի մասում երեխաներ կան։ Իրավապահներն անհանգստացած են նրանց վիճակի համար՝ ցրտի, աղմուկի, ածխածնի օքսիդի վտանգի և սանիտարական պայմանների պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Մայր Տաճարի վերաօծման արարողությունը

11:06 29.09.2024

Մեկնարկել է Մայր Տաճարի վերաօծման արարողությունը

Մեկնարկել է Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է արարողությանը։ ...

Կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարեւոր արարողություններից մեկը՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը

11:00 29.09.2024

Կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարեւոր արարողություններից մեկը՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը

Մյուռոնօրհնության արարողությանը հոգևորականները դուրս են բերել Կենաց փայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Ցեղասպանության նահատակների մասունքարանը: Այս տարի դուրս են բերվել նաեւ Սուրբ Անանիա առաքյալի և Ղուկաս Ավետարանչի աջերը, Սուրբ Սահակ Պարթևի մասունքը: Մյուռոնի օրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն է ուղղել պատերազմի արհավիրքներ և կորուստներ կրած իր ժողովրդին և […] ...

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին»

10:44 29.09.2024

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլերը խփել են նիգերիացիներ Սանի Բուհարին, Յուսուֆ Օտուբանջոն ու կոտդիվուարցի Սերժ Դեբլեն։ Հայաստանի գործող չեմպիոնը 7 խաղից հետո 13 միավորով երրորդ տեղում է։ «Արարատն» 8 խաղից հետո նույնքան միավորով 5-րդն է։   ...

Վարչապետը տիկնոջ հետ խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ

10:27 29.09.2024

Վարչապետը տիկնոջ հետ խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Մրցաշարը, որի նպատակն է խթանել հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը, կանցկացվի սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում՝ […] ...

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

10:17 29.09.2024

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Միչուրինի փողոցի 4-րդ փակուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու հարակից տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին, մարվել՝ 23:15-ին: […] ...

SHANTNEWS

22:00 28.09.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP