Գյումրիի ավագանին գումարել է այս տարվա առաջին նիստը՝ ավագանու անդամների ոչ լրիվ կազմով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Գյումրիի ավագանին գումարել է այս տարվա առաջին նիստը՝ ավագանու անդամների ոչ լրիվ կազմով

19:58 08.02.2022

Այսօր կայացել է Գյումրիի ավագանու այս տարվա առաջին նիստը՝ ավագանու անդամների ոչ լրիվ կազմով։ Կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների մեծ մասը չի մասնակցել։

Օրակարգային հարցերի քննարկումից առաջ ձևավորվեց ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, հաստատվեց կազմը։ Տարվա առաջին նիստի օրակարգի հիմնական հարցերը ֆինանսական էին։ Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը առաջարկեց նախորդ տարվա ընթացքում տնտեսած  մոտ մեկ միլիարդ դրամ ազատ միջոցները ֆոնդային մաս տեղափոխել, գումարը ծախսել քաղաքի կարիքների համար։

«Մենք նախատեսում ենք էս գումարով  հիմնականում «Անի» թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ  իրականացնել, ընտրանքային կարգով  ուզում ենք մի քանի շենքերի արտաքին ջերմամեկուսացում իրականացնենք, բացի դրանից, մենք կոմունալ ծառայության համար  մեքենաներ ենք ձեռք բերելու՝ ձյուն մաքրող մեքենաներ, ամեն դեպքում՝ մենք պարտավոր ենք էս գումարը ծախսել»,- հայտարարել է քաղաքապետի խորհրդականը։

Բյուջեում առաջարկվող փոփոխությունն ընդունվեց միաձայն, 600 հազար դրամ էլ նախատեսվեց հատկացնել Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին։ Բարերարի միջոցներով  վերանորոգման աշխատանքներ են  կատարվել, իսկ  քաղաքի բյուջեից գումարը նախատեսվում է ծախսել փայտե հատակը փոխելու համար։

Օրակարգային հարցերի քննարկումից հետո ավագանու անդամները քաղաքացիներին հուզող հարցերն ուղղեցին  քաղաքապետին և բաժինների ղեկավարներին։ Դարձյալ  թափառող շների խնդիրը մնում է մտահոգող։

«Նոր կազմակերպություն կա, որը մի քանի օր առաջ արդեն հաղթել է մրցույթը, հանձնարարականներ կա տրված, մենք հետևում ենք թափառող շների խնդրին։ «Անի» թաղամասում աշխատանքներն արդեն սկսված են, 3 օրվա ընթացքում արդեն 60 շուն է տարվել ստերջացման»,- հայտնել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Շների համար նախատեսված ապաստարանը այս տարի ևս գործելու է, թե  երբվանից, հստակ ժամկետներ չեն նշվում։

Ավագանու անդամներից հարց եղավ Սևյանի մշակույթի պալատի շենքի պահպանության և  վերակառուցման մասին։ Գյումրիի գլխավոր ճարտարապետը հայտնեց, որ նախագծային աշխատանքներն  ավարտված են, «Բալետ 20-21» հիմնադրամին հատկացված շինությունը կվերականգնվի մինչև 2026 թվականը։

«Նախագծային ու էսքիզային տարբերակները պատվիրված է հիմնադրամի կողմից, ամերիկացի ճարտարապետներ են աշխատել, շատ հետաքրքիր  կոնցեպտ է ստացվել, շենքը միացված է Կայարանի շենքի հետ, շատ հետաքրքիր ու կրեատիվ  լուծումեր ունի»,- նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

 

Իսկ թիվ մեկ պոլիկլինիկայի շենքը, որը Գյումրիի պատմամշակութային շինություններից մեկն է, վերակառուցումից հետո  արդյո՞ք կմնա  քաղաքի հաշվեկշռում, այս հարցը ևս քաղաքի գլխավոր ճարտարապետին։ Վերջինս էլ պատասխանեց, որ այն մնում է համայնքային ենթակայության տակ, իսկ  վերանորոգման աշխատանքների ընթացքում ամեն ինչ  կհամաձայնեցնեն  քաղաքաշինական նորմերին, արտաքին ձևափոխություններն արգելված են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP