Բոլոր խնդիրներն արձանագրվել են, և դրանք լուծելի են. Ժաննա Անդրեասյանը՝ Տավուշի դպրոցներում փորձարկվող չափորոշչի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Բոլոր խնդիրներն արձանագրվել են, և դրանք լուծելի են. Ժաննա Անդրեասյանը՝ Տավուշի դպրոցներում փորձարկվող չափորոշչի մասին

16:37 08.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, երկօրյա այց են կատարել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։

Չափորոշիչը փորձարկվում է մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում:

Աշխատանքային խումբը եղել է Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների փոքր ու մեծ, քաղաքային և գյուղական, հիմնական, միջնակարգ ու ավագ դպրոցներում՝ տեղում հասկանալու, թե յուրաքանչյուր տիպի դպրոցում գործընթացն ինչպես է իրականացվում: Մասնավորապես, նախարարի տեղակալն այցելել է Խաշթառակի միջնակարգ, Լուսաձորի հիմնական և Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցներ։

Այցը բաղկացած էր երկու հիմնական մասից. խումբը նախ յուրաքանչյուր դպրոցի փորձարկվող դասարաններում իրականացրել է դասալսումներ՝ հստակեցնելու, թե ուսուցիչն ինչպես է կազմակերպում դասապրոցեսը, այնուհետև հանդիպում է ունեցել ուսուցչական կազմի առարկայական մասնախմբերի ղեկավարների և մանկավարժների հետ: Վերջիններիս հետ տեղի են ունեցել կարևոր բովանդակային քննարկումներ, որոնց ընթացքում վեր են հանվել փորձարկվող չափորոշչի մի շարք խնդիրներ և դրական կողմեր:

Չափորոշչի փորձարկման արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ։

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ հիմնական խնդիրը, որ բարձրաձայնել են գրեթե բոլոր դպրոցներում, առարկայական ծրագրերի բեռնաթափման հարցն է: Ներկայումս ԿԶՆԱԿ-ի մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի տեղակալի, կապված է փորձարկման փուլի հետ, մասնավորապես՝ ուսումնական նյութերի բաշխումը որոշ դպրոցներում տեղի է ունեցել ավելի ուշ ժամանակահատվածում և առաջ է բերել զուտ թեմատիկ պլանների վերանայման կարիք: Հաջորդը լաբորատորիաների և տեխնիկական հագեցվածության խնդիրն է: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ այս պահին երկու խնդիրն էլ լուծված են, լաբորատոր սարքավորումներն ու ուսումնական անհրաժեշտ նյութերը մատակարարվել են:

«Ուսուցիչները նշում էին, որ դասագրքեր լինելու պարագայում ավելի հեշտ կլիներ, սակայն բոլորս հասկանում ենք, որ դասագրքերը կմշակվեն միայն վերջնական առարկայական ծրագրեր ունենալուց և փորձարկվելուց հետո: Մեկ այլ խնդիր. քանի որ նոր չափորոշիչով ուսուցիչն աշակերտին պետք է տա ոչ միայն գիտելիք, այլև կարողունակություն ձևավորի վերջնարդյունքներին հասնելու համար, դրա համար ուսուցչին ժամանակ է պետք ու նյութերի՝ համեմատաբար ավելի քիչ ծավալ: Այսինքն՝ մեթոդի և ուսումնական նյութի ծավալի յուրացման խնդիր է, որը ևս հաշվի ենք առնելու հետագայում: Սրանք էին բարձրաձայնված հիմնական մտահոգությունները. մնացած խնդիրներն առանձին առարկաների գծով էին: Օրինակ՝ ուսուցիչներն ասում էին, որ «Համակարգչային և թվային գրագիտություն» առարկայի թեմաները 2-րդ դասարանի համար բավական բարդ են, և պետք է վերանայել. նույնը վերաբերում է նաև 5-րդ դասարանի «Բնություն» առարկային»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ վերոնշյալ բոլոր խնդիրները փորձարկման ընթացքում հստակ բացահայտվել են և արձանագրվել:

Դրական փոփոխություններ. չափորոշչի փորձարկումը ոգևորել է ուսուցիչներին և երեխաներին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցնում է՝ նոր չափորոշիչով սովորելը աշակերտներին ոգևորել է:

«Չափորոշիչների փորձարկումից մի հանգամանք կա, որ ուզում եմ առանձին շեշտել. ուսուցիչներին անընդհատ հարցնում էի՝ փոփոխություն նկատու՞մ եք երեխաների շրջանում. եթե՝ այո, ապա՝ ի՞նչ փոփոխություն։ Ամենահաճախը լսել եմ այս պատասխանը՝ այլևս չեն հարցնում՝ ինչ են ստացել, այսինքն՝ գնահատականը սկսել է նրանց ավելի քիչ հետաքրքրել: Հաջորդ դրական փոփոխությունն այն մեթոդներն ու ուսուցչի ազատության այն հնարավորությունն են, որ չափորոշիչը տալիս է: Մենք ներկա եղանք այնպիսի դասերի, որոնց ընթացքում հասկացանք, որ երեխաներն ապագայում հստակ կիրառելու են իրենց սովորածը. օրինակ՝ ֆիզիկայի դասերն անցնում էին բավականին ինտերակտիվ»,- փաստել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ուսուցիչները փորձարկվող դասարաններում գործածվող մեթոդները երբեմն կիրառում են նաև մնացած դասարաններում, ինչը բավականին օգտակար է լինում:

Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ հաջորդ դրական փոփոխությունն այն է, որ միջնակարգ դպրոցներում երեխաները սովորում են՝ ըստ իրենց անհատական նախընտրությունների:

«Միջնակարգ դպրոցներում առաջին անգամ ականատես ենք եղել երեխաների, որոնք, արդեն ըստ մասնագիտական կողմնորոշման, խմբերի էին բաժանվել ու յուրաքանչյուրն իր նախընտրածն էր սովորում։ Նույնիսկ դեպք կար, երբ որևէ ուղղություն ընտրել էր ընդամենը մեկ երեխա, և նրա հետ առանձին դաս էր անցկացվում: Սա ամենակարևոր փոփոխություններից է, որ անկախ նրանից՝ դպրոցն ավագ է, թե միջնակարգ, 10-12-րդ դասարաններում աշակերտներն ունեն նույն հնարավորությունները և պայմանները: Կարևոր էին նաև ուսուցիչների կոնկրետ դիտարկումները, օրինակ՝ դասվարներից մեկը նշեց, որ չնայած բնութագրային գնահատումը բավականին ժամանակ է պահանջում, սակայն այն էապես հեշտացրել է ծնողների հետ աշխատանքը: Բնութագրումը մանրամասն նկարագրում է՝ երեխան ինչ է կարողանում անել և ինչից է դժվարանում, հետևաբար ծնողը ստանում է ամբողջական տեղեկատվություն իր երեխայի խնդիրների և հաջողությունների մասին»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը:

Բազմաթիվ ուսուցիչներ նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշչի փորձարկման համար

Նախարարի տեղակալի խոսքերով՝ ներկայում Տավուշի մարզի ուսուցիչներն աշխատում են ծանրաբեռնված, քանի որ միաժամանակ աշխատում են և՛ փորձարկվող, և՛ հին չափորոշիչով դասավանդվող դասարաններում, որը բարդացնում է նրանց աշխատանքը:

«Մի բան ակնհայտ է՝ ունենք բազմաթիվ լավ ուսուցիչներ, որոնք նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշչի փորձարկման համար։ Նրանք հասկանում են՝ ինչ կարևոր աշխատանք է այս պահին վիճակված Տավուշի դպրոցներին, և մեծ գիտակցումով ու պատրաստակամությամբ այդ գործն առաջ են տանում՝ չնայած առկա բոլոր խնդիրներին. շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և դպրոցներին այդ կարևոր աշխատանքի համար։ Վստահեցնում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունն իրենց կողքին է: ԿԶՆԱԿ-ի մասնագետներն անընդհատ աշխատում են իրենց հետ. նրանք ունեն մենթորներ, որոնց հետ ամեն շաբաթ հանդիպում են: Այսինքն՝ ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք: Բոլոր խնդիրների շուրջ հետևողական աշխատելու ենք, որպեսզի սեպտեմբերից ավելի լավ պայմաններում շարունակենք մեր աշխատանքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Մարզային այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ. քննարկվել են հավաքագրված խնդիրները և դրանց լուծման տարբերակները:

Առաջիկայում նախատեսվում է նմանօրինակ այց Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանի դպրոցներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

18:45 28.04.2025

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

18:34 28.04.2025

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […] ...

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

18:26 28.04.2025

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

18:18 28.04.2025

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP