13:50 15.02.2018
ԱԺ 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման ժամանակ վերլուծվել են նաև բոլոր պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը:
«Հայտարարագրումը կատարվել է պաշտոնը ստանձնելու օրվանից»,- ասել է ԱԺ մոնիթորինգ ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ ըստ հայտարարագրած դրամական միջոցների՝ Աժ-ում կա 11 դոլարային միլիոնատեր։ Նրանցից 6-ը ՀՀԿ-ից է, 5-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից։
Ինչ վերաբերում է, այսպես ասած, ամենահարուստ պատգամավորին, ապա նա, ինչպես և նախորդ գումարման ժամանակ, Գագիկ Ծառուկյանն է՝ 9 մլրդ 990 մլն դրամ կամ 18.8 մլն դոլար հայտարարագրած կարողությամբ։ Երկրորդ տեղում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է 4 մլրդ 249 մլն դրամ կամ 8.8 մլն դոլար կարողությամբ։ Երրորդ տեղում Աշոտ Արսենյանն է 3 մլրդ 679.4 միլիոն դրամ կամ 7.6 մլն դոլար կարողությամբ։
Հայտարարագիր լրացրած 101 պատգամավորից 26-ը հայտարարագրել է զրոյական դրամական միջոց։ Փորձագետն այս հարցում անուններ չի հայտնել։
ԱԺ 101 պատգամավորների հայտարարագրած ընդհանուր դրամական միջոցների 99.5-ը բաժին է ընկնում ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցություններին։ ՀՀԿ-ի դրամական միջոցներն ավելի շատ են, քան «Ծառուկյան» խմբակցությանը՝ 15,4 մլրդ դրամ 13.9 մլրդ դրամի դիմաց։ ՀՅԴ խմբակցության դրամական միջոցները 189.4 մլն դրամ են, «Ելք»-ինը՝ 34.5 մլն դրամ։
2017 մայիսի 18-ի դրությամբ ԱԺ պատգամավորները միասին հայտարարագրել են 29.4 մլրդ դրամ կամ 60.9 մլն դոլար։
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...