Վիրուսներից պաշտպանող ըմպելիքներ և դրանց բաղադրատոմսերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Վիրուսներից պաշտպանող ըմպելիքներ և դրանց բաղադրատոմսերը

23:35 28.02.2022

Իմունային համակարգն ամրապնդելու և սուր շնչառական վիրուսային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է կուտակել վիտամիններ՝ A, B, E, D և, իհարկե, C, որն աշուն-ձմեռ ժամանակաշրջանի ամենակարևոր սննդանյութն է: Օգտակար մրգերից, հատապտուղներից և նույնիսկ ընկույզից պատրաստված տաք ըմպելիքները հիանալի տարբերակ են նրանց համար, ովքեր չեն ցանկանում հետագայում դեղահաբեր ընդունել։ Комсомольская правда-ն ներկայացրել է մի քանի «վիտամինային» բաղադրատոմսեր։

1. Չիչխանով թեյ՝ կոճապղպեղով

Երկու բաժակ ըմպելիքի համար հարկավոր է 500 մլ եռացրած ջուր, 100 գ չիչխան (թարմ կամ սառեցված), 2 ճաշի գդալ մանրացրած կոճապղպեղ։

Մաքրել կոճապղպեղի արմատը և անցկացնել խոշոր քերիչով կամ մանր կտրատել։ Չիչխանը լավ լվանալ, տրորել։ Խառնել բաղադրիչները, լցնել եռման ջուրը և թողնել 10 րոպե։ Այնուհետև քամել և մատուցել։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել շաքարավազ, դարչին, կիտրոն, նարինջ, մեղր։

2. Սև հաղարջի կոմպոտ

Վեց չափաբաժին պատրաստելու համար հարկավոր է 300 գ սև հաղարջ (թարմ կամ սառեցված), 2 ճաշի գդալ շաքարավազ, 2 թեյի գդալ հիլ, 4 հատիկ իլիցիում (бадьян), դարչինի 2 ձողիկ, 1 թեյի գդալ մեխակ, 60 գ չամիչ, մեկուկես լիտր ջուր։

Համեմունքները մանրացնել և հաղարջի հետ լցնել կաթսայի մեջ, լցնել ջուրը և հասցնել եռման աստիճանի։

Եփել 5րոպեից ոչ ավելի, ապա ավելացնել շաքարավազ։ Տրորել հատապտուղները, նորից հասցնել եռման աստիճանի և քամել։

3. Հապալասով սբիտեն

Սբիտենը արևելյան սլավոնների ավանդական ըմպելիք է, որի շատ բաղադրատոմսեր կան։
Անհրաժեշտ է 130 գ հապալաս (թարմ և սառեցված), 125 մլ մեղր, 30 գ կիտրոն, 2 գ թարմ անանուխ, 5 գ հիլ, 8 գ դարչին, 2 դափնու տերև, 4 հատ հատիկավոր պղպեղ, 90 գ շաքարավազ, 1,9 լ ջուր։ Նախ պետք է պատրաստել օշարակը, որի համար ջուրը եռացնել, վրան շաքարավազ ավելացնել և լավ խառնել։

Շաքարավազի տաք օշարակի մեջ միանգամից ավելացնել բոլոր համեմունքները։ Եփել ծածկված վիճակում մոտ 5 րոպե, ապա կրակն իջեցնել միջին բարձրության: Հապալասը տրորել և լցնել կաթսայի մեջ, ավելացնել անանուխը և եփել մոտ 20 րոպե։ Այնուհետև մոտ 30 րոպե թողնել:

Տարայի մեջ լցնել մեղր, դրա վրա քամել սբիտենը, ավելացնել կտրատած կիտրոն:

4. Թեյ մայրու ընկույզով

Սա թունիսյան առողջարար ըմպելիք է՝ բերբերյան թեյ։ Պատրաստման համար հարկավոր է 1-2 ճաշի գդալ սև կամ կանաչ թեյ՝ առանց հավելումների, 10-15 մայրու ընկույզ, 3 անանուխի տերև, 300-400 մլ ջուր։

Թեյի տերևների վրա ջուր լցնել և հասցնել եռման աստիճանի։ 3-4 րոպե հետո կրակն անջատել ու թողնել, որ ըմպելիքը մի քիչ սառչի։ Ընկույզները ճզմել գդալով կամ մուրճիկով։ Արդյունքում, շիլայի վրա պետք է հայտնվի եթերայուղը:

Մատուցման բաժակի մեջ լցնել մանրացված ընկույզը, անանուխի տերևները և լցնել թեյը։ Օպտիմալ ջերմաստիճանը 80 աստիճան է։ Կարելի է ավելացնել մի կտոր կիտրոն, շաքարավազ կամ մեղր։

5. Լոռամրգու պունշ

Այս վիտամինային հրաշքի երկու չափաբաժին պատրաստելու համար հարկավոր է 300 գ լոռամրգի, 250 մլ նարնջի հյութ, 250 մլ խնձորի հյութ, 1 լայմ, 30 գ կոճապղպեղի արմատ, 1 թեյի գդալ դարչին, 1 թեյի գդալ մշկընկույզ։

Կաթսայի մեջ խառնել լոռամիրգը, նարնջի հյութը, խնձորի հյութը, կես լայմի հյութը, մանր կտրատած կոճապղպեղի արմատը, դարչինը և մշկընկույզը։ Խառնուրդը դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի և մարմանդ կրակի վրա 10-15 րոպե եփել։

Լցնել տաք պունշը բաժակների մեջ, զարդարել լայմի կամ նարնջի կտորներով։

6. Ֆեյխոայի և սերկևիլի կոմպոտ

Վեց չափաբաժնի համար հարկավոր է 250 գ սերկևիլ, 250 գ ֆեյխոա, 2 լիտր ջուր, շաքար՝ ըստ ճաշակի։
Սերկևիլը կլպել, կտրատել, զգուշորեն հեռացնել սերմերը՝ առանց միջուկի վրա ազդելու։ Ֆեյխոայի պտուղը կիսել երկու մասի։

Պտուղները լցնել կաթսայի մեջ, ծածկել ջրով, կափարիչը փակել և դնել կրակի վրա։ Եռալուց հետո ավելացնել շաքարավազ կամ մեղր։ Ըմպելիքը եռացնել ևս 10-15 րոպե, ապա թողնել սառչի 15-20 րոպե։ Կոմպոտը պատրաստ է։

7. Չորացրած մրգերի թուրմ՝ ուրցով և մեղրով

Թուրմը կոմպոտից տարբերվում է նրանով, որ այն ոչ թե եփվում է, այլ թրմվում։ Պատրաստելու համար հարկավոր է 2,5 լիտր ջուր, մի բուռ չիր, 3 ճաշի գդալ մեղր, չորացրած ուրց՝ ըստ ճաշակի, կես կիտրոն։
Թուրմի համար կարելի է վերցնել ցանկացած չիր՝ խնձորի, տանձի, թզի, սալորաչիր, ծիրանի չիր, չամիչ։ Դրանց քանակը՝ ձեր ընտրությամբ։ Որքան շատ չրեր լինեն, այնքան թուրմն ավելի խիտ կլինի։

Չորացրած մրգերը լվանալ և թողնել, որ ջուրը քամվի։ Հետո դրանք լցնել թերմոսի մեջ, ավելացնել ուրցը, մեղրով քաղցրացնել ու վրան եռման ջուր լցնել։ Կարելի է նաև ավելացնել կիտրոնի հյութ, կոճապղպեղ։ Թողնել ըմպելիքը թրմվի առնվազն 3 ժամ:

8. Թեյ բռնչիով և կիտրոնով

Պատրաստելու համար հարկավոր է 1 լիտր ջուր, 200 գ բռնչի, մի քանի կտոր կիտրոն, 4 թեյի գդալ մեղր։
Բռնչու հատապտուղները մաքրել և լվանալ, լցնել թեյնիկի մեջ, վրան ավելացնել եռման ջուր, ծածկել կափարիչով և թողնել 5-7 րոպե։ Այնուհետև ավելացնել կիտրոնն ու մեղրը և խառնել։ Վիտամինային թեյը պատրաստ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP