18:18 17.02.2018
Զննությո՞ւն, թե՞ խուզարկություն
Փաստաբանների բազմամարդ համայնքում խնդիրներն ու բողոքի ակցիաները նոր չեն: Դեռ անցած տարվա հունիսին, երբ սկսվեց ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը, հասկանալի դարձավ, որ ամեն ինչ հեշտ ու սահուն չի լինելու։ Դատական նիստերն ամիսներ շարունակ ավարտվում էին սկսվելուց րոպեներ անց կամ այլ կերպ ասած՝ տապալվում էին, քանի որ փաստաբանները հրաժարվում էին ենթարկվել, իրենց կարծիքով, խուզարկության, դատական կարգադրիչների վստահեցմամբ՝ զննության:
Խնդիրն այստեղ երկու կողմ ունի: Զննությունը խուզարկությունից տարբերվում է նրանով, որ զննության ժամանակ զննողն իրավունք չունի ինքնուրույն որոնողական աշխատանք կատարել։ Այսինքն՝ ինքը չի կարող բացել պայուսակը, ձեռքը տանել գրպանը։ Հենց նման քայլ արեց, կդառնա խուզարկություն: Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը մեկնաբանեց, որ եթե փաստաբանն է պայուսակը բացում և ցույց տալիս, դա տեղավորվում է զննության մեջ։ Հարցն այն է՝ արդյո՞ք կարող են զննել փաստաբանին։ Փաստաբանները հիշեցնում էին ՀՀ փաստաբանության օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը: Ըստ դրա՝ չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
Մինչ դատական նիստերը տապալվում էին, փաստաբաններն ու Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները փորձում էին երկու կողմին գոհացնող տարբերակներ գտնել: Համատեղ հայտարարությունն ընդունվեց օգոստոսի 3-ին:
Նախ՝
1. Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննության ենթարկվել:
Երկրորդ
2. Եթե մետաղորսիչը փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ դարձյալ ազդանշան է տալիս, ապա փաստաբանի մոտ առկա իրերի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարվելու է առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական կարգադրիչի (փաստաբանի պահանջի դեպքում նաև նրա կողմից այդ պահին հրավիրած ընթերակայի) մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).
Ի վերջո
3. Դատական կարգադրիչները փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ հետայսու, ինքնուրույն որոնողական գործողություններ չեն կատարելու և որևէ փաստաթղթի բովանդակությանը չեն ծանոթանալու։
Թվում էր, թե փոխզիջումը գտնված էր, բայց դա միայն առաջին հայացքից: Դատական կարգադրիչները փաստաբաններին խնդրում, նաև պահանջում էին ինքնուրույն հանել մետաղական, արգելված իրերը և թողնել պահարանում, փաստաբանները պահանջում էին իրենց տալ արգելված իրերի ցանկը: Նման ցանկ կա՛մ չկար, կա՛մ, ըստ երևույթին, հստակ չէր: Համենայն դեպս, դատական կարգադիչները չէին ներկայացնում արգելված իրերի ցանկը:
Արգելված իրերի ցանկը
Այդ հարցին լուծում տալու համար ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2016 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունեց «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու կարգերը հաստատելու մասին» որոշման հավելվածը: Դրանում արգելված իրերի մի մեծ ցուցակ կար՝ սկսած զենքերի տեսակներից, պայթուցիկ նյութերից մինչև բութ գործիքներ, թմրանյութեր, կենդանիներ, սողուններ, փակ տուփեր և այլն:
Ի պատասխան
Փաստաբանները դիմեցին գործադուլի: Հաջորդ օրն իսկ 170-ից ավելի փաստաբան բոյկոտեց դատական նիստերը: Հասկանալի է, որ ՊՊԾ գնդի գրավման և Ժիրայր Սեֆիլյանի գործով աղմկահարույց դատական նիստերը կրկին ու անընդհատ տապալվում էին:
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ
Հաջորդ խնդիրը, որը խոչընդոտում էր նիստերին, ամբաստանյալների պահվածքն էր: Նրանք ոտքի չէին կանգնում, երբ դատարանը ներս էր մտնում: ՊՊԾ գնդի գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը և Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական սանկցիա էին կիրառում նրանց նկատմամբ, նախազուշացնում, հեռացում նիստերի դահլիճից տարբեր ժամանակահատվածներով, ինչին անմիջապես հետևում էր փաստաբանների հեռանալը: Ասում էին, թե պաշտպանյալները չեն թույլատրում իրենց ներկա լինել այն դատական նիստին, որին չեն մասնակցում: Ահա այսպես: Այն, որ դատարանն արգելում էր նրանց լքել դահլիճը, անտեսվում էր բոլոր փաստաբանների կողմից:
Ի պատասխան
Դատարանն ըմբոստ փաստաբանների նկատմամբ կիրառում էր դատական սանկցիա՝ դիմում էր Փաստաբանների պալատին կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ: Փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի, Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի, Արա Զոհրաբյանի, Արա Ղարագյոզյանի, Հարություն Բաղդասարյանի նկատմամբ Փաստաբանների պալատում հարյուրավոր այդպիսի միջնորդություններ հավաքվեցին: Մինչ դրանց ընթացք տալը, մինչ նիստերը տապալած փաստաբանների նկատմամբ պատիժ սահմանելը ՊՊԾ գնդի գործով աղմկահարույց դատաքննությունը 32 ամբաստանյալների գործով բաժանվեց 3 մասի: Դատավոր Արտուշ Գաբրիելյանից բացի, գործին լծվեցին նաև Արթուր Օհանյանն ու Մեսրոպ Մակյանը:
Փաստաբանների բոյկոտները շարունակվում էին: Աղմկահարույց դատական նիտերը նախագահող դատավորները գտան այլ լուծում, որը պակաս վիճահարույց չէր՝ դատական նիստերին ներգրավեցին հանրային պաշտպանների, որոնք պետք է ներկա լինեին նիստերին և պաշտպաներին ամբաստանյալների շահերը՝ անկախ նրանից՝ ամբաստանյալները դահլիճո՞ւմ են, թե՞ ոչ, անկախ նրանից՝ պայմանագրային պաշտպանները լքե՞լ են դահլիճը, թե՞ ոչ: Դա հիմնավորեցին դատաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու և ամբաստանյալների պաշտպանությունը լիարժեք իրականացնելու մղումներով:
Դժգոհ էին բոլորը
Այս իրավիճակից դժգոհ էին բոլորը՝ թե՛ ամբաստանյալները, թե՛ պայմանագրային պաշտպանները, թե՛ հանրային պաշտպաները: Ստացվում էր այսպիսի իրավիճակ՝ հանրային պաշտպանին, ըստ օրենքի, ներգրավում է դատարանը, եթե ամբաստանյալն ունի ֆինանսական խնդիր և չի կարող վճարել պայմանագրային պաշտպանին: ՊՊԾ գնդի գործով և Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալները նման խնդիր չունեին: Նրանք հրաժարվում էին հանրային պաշտպաններից: Պայմանագրային պաշտպաններն իրենց « հանրային» կոլեգաներին անվանեցին «զապաս պակրիշկաներ»: Հանրային պաշտպանները չընդդիմացան այդ բնութագրմանը: Իրավիճակը, սակայն չփոխվեց. հանրային պաշտպաները մնացին դատական նիստերի վարույթում:
100 հազար դրամ տուգանք փաստաբաններին
2018 թվականի փետրվարի 8 ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը, որում ներառված է նաև դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը: Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:
Փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթը ներառված էր Դատական օրենսգրքում, սակայն հետագայում Դատական օրենսգրքից այն հանվեց և ներառվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Դա նշանակում էր, որ դատական նիստերի ընթացքում դատավորը կարող էր անվայել պահվածքի համար փաստաբանին տուգանել հենց տեղում՝ մինչև 100 հազար դրամի չափով: Փաստաբանները դրույթն ընդունեցին սրերով՝ այն որակելով որպես աղմկահարույց դատավարությունների մասնակից փաստաբաններին Ճնշելու փորձ՝ «տեռոր փաստաբանների նկատմամբ»:
Կրկին գործադուլ
Փաստաբանների պալատը ընդդիմացավ, հայտարարություն տարածեց և սկզբում մեկօրյա, երկօրյա, հետո անժամկետ գործադուլ հայտարարեց՝ «առանց փաստաբանական համայնքի հետ քննարկումների փաստաբանների անկախությունը վտանգող նման դրույթների սահմանման փորձը կանխելու նպատակով»:
Նախաձեռնող խմբում էին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Կարեն Մեժլումյանը, Սեդրակ Ասատրյանը, Հարություն Հարությունյանը, Սիմոն Բաբայանը, Արա Ղազարյանը, Նելլի Հարությունյանը, Մելանյա Առուստամյանը, Տիգրան Խուրշուդյանը, Տարոն Սիմոնյանը, Հրանտ Անանյանը, Կարեն Սարդարյանը, Կարապետ Աղաջանյանը, Գևորգ Մկրտչյանը, Արսեն Մկրտչյանը, Անուշ Մխիթարյանը, Մարինե Ֆարմանյանը, Արտաշես Խալաթյանը, Սուզաննա Խչեյանը, Թամարա Բաղդասարյանը, Մերի Ալավերդյանը: Ընդհանուր առմամբ՝ 21 փաստաբան: Նշենք, որ Հայաստանում կա արտոնագրված 1909 փաստաբան:
Մի քանի օր անց
Փետրվարի 12 ին Հայաստանի փաստաբանների պալատի ղեկավարությունը փակ քննարկում արեց և որոշեց հետաձգել այդ շաբաթվա ընթացքում իրենց իսկ ծրագրած բողոքի գործողությունները։ Փետրվարի 14-ին 15-ին 16-ին գործադուլը դադարեցնում են, ասված էր հայտարարության մեջ: Քանի որ ի սկզբանե իրենց բողոքի ակցիաներն ուղղված էին ԱԺ-ին, որը, սակայն,արդեն ընդունել էր տուգանքի մասին դրույթը, ուստի փաստաբանները հայտարարում էին, որ խպայքարը շարունակելու են բայց ոչ գործադուլով: «Շարունակելու ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանադրական օրենքի խախտմամբ ընդունված Նախագծի փաթեթի վիճարկման հետ կապված գործողությունները, այդ թվում՝ ներկայացվելու է դիմում ՀՀ Նախագահին՝ ընդունված օրենքները չստորագրելու վերաբերյալ, ներկայացվելու է դիմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին նշված օրենքների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվելու է մինչեւ օրենքների կիրառումը ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը»:
Ուշադրությւն դարձրեք՝ Փետրվարի 14, 15, 16-ին բողոքի ակցիաները դադարեցվում էին: Փետրվարի 14 ին, սակայն, ՊՊԾ գնդի գործով դատական նիստին ներկա չէր 6 պայմանագրային պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արա Ղարագյոզյանը, Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը դիմում էր ուղարկել դատարանին այն մասին, որ պաշտպանները շարունակում են գործադուլը, մինչև փաստաբաններին՝ դատարանի կողմից մինչև 100 հազար դրամ տուգանելու դրույթը դատական օրենսգրքից չհանվի:
«Դա ոտնահարում է փաստաբանի խոսքի ազատությունը, և ես նույնպես միանում եմ գործադուլին»,- գրված էր Ղարագյոզյանի դիմումում:
Պայմանագրային պաշտպան Հարություն Բաղդասարյանը ևս միացավ գործադուլին և հեռացավ դատական նիստից:
Եվս մեկ նիստ ՊՊԾ գնդի գործով երեկ տապալվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը՝ հարգելով փաստաբանների գործադուլի իրավունքը, այդուհանդերձ նշեց, որ չի ողջունում նիստին չներկայանալու փաստը: Որոշեց ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Սեդրակ Նարզարյանի և Էդվարդ Գրիգորյանի համար հանրային պաշտպաններ ներգրավել:
Այսօր նույնպես ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նստին ներկա չէր ոչ մի պայմանագրային պաշտպան: Թե ինչու չէին եկել, որևէ գրություն կամ բացատրություն չհնչեց դատարանում:
SHANTNEWS-ի հետ հարցազրույցում Փաստաբանների պալատի մամուլի Խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ այս պահին փաստաբանները դադարեցրել են բողոքի ակցիան, քանի որ «նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ դժգոհություն արտահայտելով ԱԺ-ում ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի փոփոխությունների շուրջ»: Նախագահից խնդրում են Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները կոնկրհամապատասխան առարկություններով և առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:
Ամբողջ հարցն այն է, որ փաստաբանական համայնքը բաժանված է 2 թեևի՝ գործադուլի նախաձեռնող խմբից դուրս, փաստաբան Լուսինե Սահակյանի վստահեցմամբ, «կա փաստաբանների մի մեծ խումբ, կոնկրետ հաշվարկ չունեն, բայց շատ մեծ խմբի մասին է խոսքը, պալատի նախաձեռնող խմբի հետ երբեք չեն եղել, քանի որ չեն հավատում այնպիսի նախաձեռնությունների, որոնք փաստաբանների օգտին չեն: Ու հանկարծ որոշել են գործադուլ անել ի օգուտ փաստաբանների: Մենք գործադուլին միացել ենք,քանի որ շատ փաստաբաններ իրականում հավատում էին, որ սա արդար պայքար է, և մենք միացել ենք այդ պայքարին: Ամենևին չեմ ընդունում նախաձեռնող խմբի այն հատարարությունը, որ նրանք հետ կանգնեցին պայքարից, ես դա համարում եմ աբսուրդ: Կամ դու հայտարարում ես մեկօրյա, երկօրյա գործադուլ, կամ պայքարում ես մինչև վերջ:
Մենք՝ շատ փաստաբաններ, այլ նախաձռենությամբ եք հանդես գալու, ուղղակի հիմա վաղ է դրա մասին խոսել: Այս պահի դրությամբ մենք ևս գործադուլ չենք անում»,- ասաց փաստաբանը:
Ի վերջո, ովքեր են գործադուլ անում ովքեր ոչ՝ Լուսիենե Սահակյանը, ով ի դեպ ներգրավված չէ ոչ «Սասնա ծռերի», ոչ Սեֆիլյանի գործով դատաքննություններում ասաց, որ փաստաբանները ազատ են իրենց գործելաոճում, ոմանք գտնում են, որ պիտի շարունակեն գործադուլը, ոմանք էլ՝ ոչ:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...