13:33 06.02.2022
Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները ակտիվորեն քննարկում են Մոսկվայում Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին լուրերը։
Շատ օգտատերեր դատապարտել են ֆրանսիացի առաջնորդին «առաջնահերթությունների» համար։
«Նա հինգ տարի ուներ Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու համար, բայց հիմա արդեն ուշ է»,- նշել է ընթերցողներից մեկը:
Մյուս օգտատերերը համաձայնել են, որ Փարիզը չպետք է միջամտի ուկրաինական ճգնաժամին։
«Մակրոնը պետք է մեծ խաղ խաղա համաշխարհային ասպարեզում սարսափելի ներքաղաքական իրավիճակի պատճառով», -ավելացրել է նրանցից մեկը:
Որոշ ընթերցողներ անվստահություն են հայտնել երկու առաջնորդների առաջիկա հանդիպման վերաբերյալ:
Ավելի վաղ France-Presse գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել էր, որ Էմանուել Մակրոնը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան, իսկ փետրվարի 8-ին՝ Ուկրաինա։ Կրեմլում հաստատել են, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի իր գործընկերոջ հետ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, մինչ Մոսկվա այցելելը, Ֆրանսիայի ղեկավարը նախատեսում է բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
20:27 31.01.2025
Պետդեպարտամենտը Պանամայի ջրանցքն անվանել է «ռազմավարական ակտիվ»Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, Պանամայի ջրանցքը համարում է «ռազմավարական ակտիվ», որը չի կարող լինել Չինաստանի վերահսկողության տակ՝ «ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե»։ Այս մասին հայտարարել է Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն։ «Սա առանցքային հարց է: Որովհետև հիմնականն այն է, որ մենք խոսում ենք առանցքային, կարևոր, ռազմավարական ակտիվի մասին: Հյուսիսային […] ...
20:16 31.01.2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներինՔրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։ «Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և խմբի անդամները Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմին ներկայացրել են քրեակատարողական հիմնարկներում իրենց մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրները և առանձին դժգոհությունները։ Մասնավորապես անդրադարձել են ազատությունից զրկված անձանց […] ...
20:07 31.01.2025
Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օրՓետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր: 1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը […] ...
19:55 31.01.2025
Հայտնի են Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի զույգերըՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Եվրոպա լիգա՝ անցումային փլեյ-օֆֆ․ «Տվենտե» (Նիդերլանդներ) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) «Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Անդերլեխտ» (Բելգիա) «Յունիոն» (Բելգիա) – «Այաքս» (Նիդերլանդներ) ՊԱՕԿ (Հունաստան) – «Ստյաուա» (Ռումինիա) «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Գալաթասարայ» (Թուրքիա) «Միդտյուլան» (Դանիա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) «Պորտու» (Պորտուգալիա) – […] ...
19:51 31.01.2025
Նախագահը մասնակցել է 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանըՀանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է 2024 թվականի լավագույն մարզիկներին և նշել, որ սպորտի ոլորտում իր ղեկավարած գերատեսչության քաղաքականությունն ուղղված է բարեփոխումների շարունակական իրականացմանը, նպաստավոր պայմանների ստեղծմանը և ավելի շատ […] ...