23:19 04.02.2022
Մարդիկ գիտեն, որ կորելու դեպքում հարկավոր է օգնություն խնդրել ոստիկաններից։ Սակայն պարզվում է, որ այդ մասին գիտի նաև Չիկո անունով շունը Տեխասից։ Նա կորցրել է իր տիրոջը և, որքան էլ դժվար է հավատալ, մտել է Տեխասի Օդեսա քաղաքի ոստիկանության բաժանմունք, հաղորդում է aubtu.biz պարբերականը։
Ոստիկանության աշխատակիցներն այս անսպասելի այցելուին ընդունել են վաղ առավոտյան։ Խելացի շունը մտել է ներս և մոտեցել ընդունարանի սեղանին՝ թաթերը դնելով դրա վրա և, ասես, հասկացնելով, որ կորել է։ Շանն ընդունող ոստիկաններից մեկը եղել է սերժանտ Ռասթի Մարթինը, ով նշել է, որ շունը հուսահատված չէր թվում: Մարթինը հայտնել է նաև, որ Չիկոն բաժանմունքում «մեծ սիրո և ուշադրության» է արժանացել:
«Բոլորը շատ ոգևորված էին նրա ներկայությամբ։ Մենք թենիսի գնդակ ունեինք և այն մի փոքր այս ու այն կողմ նետեցինք նախասրահում: Բոլորը սիրեցին նրան»,- ասել է սերժանտը։
Չնայած ոստիկանները վայելում էին շան ներկայությունը, սակայն ժամանակն էր վերադարձնել նրան իր օրինական տերերին: Այնուամենայնիվ, դա հեշտ չէր, քանի որ շան անձը հաստատող պիտակը ընկել էր վզկապից:
Ոստիկանները կանչել են կենդանիների հսկողությամբ զբաղվող մասնագետների, որպեսզի ստուգեն՝ արդյոք նա ունի միկրոչիպ։ Սակայն մինչև մասնագետների տեղ հասնելը Չիկոն աննկատ դուրս էր եկել ոստիկանական բաժանմունքից։ Բարեբախտաբար, նա անմիջապես վերադարձել էր տիրոջ մոտ և իր փոքր արկածից հետո անվնաս հասել էր տուն:
«Նա դուրս վազեց նույնքան արագ, որքան ներս մտավ։ Հաջորդ օրը տերն արձագանքեց (Մարթինի ֆեյսբուքյան գրառմանը – խմբ.) և ասաց, որ դա իր շունն է և տուն է վերադարձել։ Նա ապրում է բաժանմունքից 1,5 կմ հեռավորության վրա»,- պատմել է միջադեպի մասին սերժանտ Մարթինը։
10:44 29.09.2024
«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին»20:37 28.09.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում20:29 28.09.2024
ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով19:50 28.09.2024
Փրկարարները մարել են դասասենյակում բռնկված հրդեհը19:00 28.09.2024
Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադարձել է Իսրայել․ Kan18:30 28.09.2024
Էրդողանը Լիբանանն անվանել է Իսրայելի քաղաքականության նոր թիրախ18:20 28.09.2024
Հիմնանորոգվում է Կապանի Մ-2-ի մոտ 9.5կմ ճանապարհահատվածը18:09 28.09.2024
Իսրայելը հայտարարել է, որ չի պատերազմում լիբանանցիների դեմ17:48 28.09.2024
Իրանական ավիաընկերությունները դադարեցնում են թռիչքները դեպի Բեյրութ17:28 28.09.2024
Լիտվան Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ է փոխանցել17:17 28.09.2024
Անահիտ Մկրտչյանը՝ տուրիզմի ոլորտում նոր կարգավորումների մասին16:04 28.09.2024
Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է15:40 28.09.2024
Պակիստանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են նաև ռուս օդաչուներ14:30 28.09.2024
Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները13:00 28.09.2024
Վրաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել12:15 28.09.2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում հանդես չգալ Թայվանի անկախության օգտին12:07 28.09.2024
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին11:55 28.09.2024
Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարին Սիրիայի հարավում11:16 28.09.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է10:59 28.09.2024
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 10 հրթիռ11:06 29.09.2024
Մեկնարկել է Մայր Տաճարի վերաօծման արարողությունըՄեկնարկել է Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է արարողությանը։ ...
11:00 29.09.2024
Կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարեւոր արարողություններից մեկը՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունըՄյուռոնօրհնության արարողությանը հոգևորականները դուրս են բերել Կենաց փայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Ցեղասպանության նահատակների մասունքարանը: Այս տարի դուրս են բերվել նաեւ Սուրբ Անանիա առաքյալի և Ղուկաս Ավետարանչի աջերը, Սուրբ Սահակ Պարթևի մասունքը: Մյուռոնի օրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն է ուղղել պատերազմի արհավիրքներ և կորուստներ կրած իր ժողովրդին և […] ...
10:44 29.09.2024
«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին»Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլերը խփել են նիգերիացիներ Սանի Բուհարին, Յուսուֆ Օտուբանջոն ու կոտդիվուարցի Սերժ Դեբլեն։ Հայաստանի գործող չեմպիոնը 7 խաղից հետո 13 միավորով երրորդ տեղում է։ «Արարատն» 8 խաղից հետո նույնքան միավորով 5-րդն է։ ...
10:27 29.09.2024
Վարչապետը տիկնոջ հետ խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Մրցաշարը, որի նպատակն է խթանել հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը, կանցկացվի սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում՝ […] ...
10:17 29.09.2024
Հրդեհ Վաղարշապատ քաղաքումՍեպտեմբերի 28-ին, ժամը 21:59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Միչուրինի փողոցի 4-րդ փակուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու հարակից տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին, մարվել՝ 23:15-ին: […] ...