10:24 15.02.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը այսօր սկսվել է կիսադատարկ դահլիճում: Դատարան է ներկայացել ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի թարգմանիչ Զարուհի Ստեփանյանը:
Նրա ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ մասնագիտությամբ մանկավարժ է, ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը և ունի լիազորագիր «Կրթական Սոնա» ՍՊԸ-ից այն մասին, որ կարող է դատարանում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ:
Նիստին ներկա են միայն ամբաստանյալներ Արմեն Լամբարյանը, Վարդգես Գևորգյանն ու Խաչատուր Գիչյանը:
Վերջինս, հիշեցնենք՝ մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ կազմակրպած խմբին օժանդակելու և հանցագործությունները կատարելու համար իր տիրապետման տակ գտնվող բեռնատար ավտոմեքենան տրամադրելու համար: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցրեց ամբաստայալին՝ «Գիչյան, գիտե՞ս ինչի համար են քեզ վերև բերել, դու սանկցիայի տակ ես: Ծանոթացիր թարգմանչի հետ, որ հեսա քեզ ներքև են տանելու»:
Դատարանը քննում է 120 հատորանոց քրեական գործի փաստաթղթերը: 100-ից ավելի վկաներ դեռ պետք է քննվեն, 4 տասնյակից ավելի տուժողներ կան: Հիշեցնենք՝ դատաքննությունը սկսվել է 2017 թվականի հունիսին: Պայմանագրային պաշտպաններից ոչ մեկը դատական նիստին ներկա չէ: Նրանք չեն ուղարկել նաև գրություններ: Դատական նիստի սկզբում դատավոր Արտուշ Գաբրիելյանը խոստացավ անդրադառնալ պատշպանների չներկայանալու հարցին, բայց հետո անտեսեց ու նիստը շարունակեց հանրային պաշտպաններով: Ամբաստանյալների մեծ մասի նկատմամբ կիրառված է դատական սանկցիա և նրանք տարբեր ժամանակահատվածներով հեռացված են դահլիճից:
Հիշեցնենք ՝ Արտուշ Գարիելյանի վարուէթյում գտնվող ՊՊԾ գնդի գործով 11ամբաստայալները մեղադրվում են մի քանի ծանր հանցագործություների համար՝ կազմակերպված խմբի կազմում շենք-շինություներ գրավելու, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելո,ւ պահելու,կրելու և փոխադրելու համար, ուրիշի սեփականությունը հանդիսացող մեքենաները հրկիզելու , պատանդներ պահելու և զավթածն ազատելու պայմանով պետությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուն համար:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...