Ռոնալդուի հանդեպ մի սիրո պատմություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ռոնալդուի հանդեպ մի սիրո պատմություն

11:24 15.02.2018

 

Այս լուսանկարը համացանցում հայտնվեց այն ժամանակ երբ Կիլիան Մբապպեն փայլեց նախ չեմպիոնների լիգայում՝ ֆրանսիական «ՊՍԺ»-ի կազմում,   ապա նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում:   Փոքրամարմին տղան նստած է մահճակալին, իսկ գլխավերևում՝  պատերին Կրիշտիանու Ռոնալդուի նկարներն են: 

«Նա Ռեալի ֆանատն է, իսկ Կրիշտիանուն նրա կուռքն է: Ռոնալդուի խաղը նա կարող է հեռուստացույցով կամ համակարգչով դիտել ժամերով, նույնիսկ օրերով»,- France Football-ին տված հարցազրույցում նշել էր Կիլիանի հայրը: 

 Երբ Կիլիանը դարձավ 14 տարեկան,  Զինեդին Զիդանը նրան հրավիրեց «Ռեալ»:   Սակայն Մբապպեների ընտանիքը երբևև լուրջ չէր մտածել Մադրիդ տեղափոխվելու մասին:     Կիլիանը ծնողների հետ  այնուամենայնիվ մեկնեց Մադրիդ: Մեկ շաբաթ փորձնական մարզումներ անցկացրեց, եղավ «Սանտիագո Բերնաբեու» հայտնի մարզադաշտում, հայտնիների մարզումները դիտեց:  Ռոնալդուի հանդեպ թուլության  մասին բոլորն արդեն գիտեին և նվեր մատուցեցին Կիլիանին: 

 

Նրան հնարավորություն տվեցին հանդիպել անձամբ Կրիշտիանուի հետ և նույնիսկ լուսանկարվել:   Ասում են, որ այս լուսանկարը մինչև հիմա պահպանվում է Կիլիանի հեռախոսի հենց առաջին էջում, թեև նա փորձում է  ցույց տալ,  որ ինքն էլ արդեն բավական հայտնի անուն է, և պորտուգալացին իր համար  արդեն ուղղակի լավ ֆուտբոլիստ է:

«Ռոնալդուն իմ մանկական տարիների կուռքն էր, ինձ համար շատ հիշարժան էր նրա հետ հանդիպումը: Հիմա դա անցյալում է: Հիմա ես կայացած ֆուտբոլիստ եմ և պայքարում եմ արդյունքի համար: Հիմա որևէ նշանակություն չունի, թե ով է իմ հակառակորդը: Ես մեկնում եմ «Սանտիագո Բերնաբեու» հաղթանակի համար», – նշել էր Կիլիանը «ՊՍԺ»-ի կազմում Մադրիդ մեկնելուց և «Ռեալի» հետ հանդիպումից առաջ:  Հաղթել  արքայական ակումբին չհաջողվեց,  սակայն Կիլիանը  առիթը բաց չթողեց գրկախառնվել Կրիշտիանուի հետ:  «Մանկական կապվածությունն ու սերը չի անցնում»: Այսպես մեկնաբանեց  այս լուսանկարը մարզական հայտնի ամսագրերից մեկը:   

Կիլիանը այժմ  19 տարեկան է: Ծնվել է նա 1998 թվականի դեկտեմբերի 20-ին: Շարունակում է  խաղալ «ՊՍԺ»-ի կազմում: Փարիզյան ակումբը պարտավորվել է նրա համար վճարել 180 միլիոն եվրո:   Նա նաև Ֆրանսիայի պատմության մեջ ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է:      

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP