15:44 03.02.2022
Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Միքայել Թումասյանը և Արուսյակ Մանավազյանը առաջարկում են ուսանողներին մինչև 25 տոկոս ուսման վարձի զեղչեր տրամադրել՝ ժամկետ սահմանելով 2024 դեկտեմբերի 31-ը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության նիստին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Դումանյանն ասաց, որ նախարարությունը նախագծի վերաբերյալ ունի դիտողություններ և առաջարկություններ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս առկա չեն շահառու համարվող ուսանողներին հասցեական աջակցության այլ գործիքներ, ինչպես նաև այն, որ նախագծով առաջարկվում է ժամանակավոր լուծում, առաջարկում ենք քննարկել աջակցության գործիքի սահմանաչափը ուսանողական համակազմի մինչև 25 տոկոսի փոխարեն սահմանել մինչև 20 տոկոս՝ ակնկալելով, որ մինչև նախագծով առաջարկվող միջանկյալ ժամանակահատվածի ավարտը կներդրվեն հասցեական աջակցության այլ գործիքներ և Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8 մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգավորումներն ուժը կորցրած կճանաչվեն»,- ասաց Դումանյանը:
Ըստ Դումանյանի՝ ԿԳՄՍ նախարարության հաշվարկով փոփոխության արդյունքում հարկային եկամուտները կնվազեն շուրջ 500 միլիոն դրամով:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը միջոցներ է ձեռնարկում գնաճին և սոցիալական խնդիրներին արձագանքելու համար:
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծն այս գործընթացի ժամանակավոր միջոցների մի հատվածն է: Մինչ այս գործում էր հետևյալ կարգավորումը. բուհերը ուսանողների մինչև 10 տոկոսի համար կիրառել են ուսման վարձի որոշակի զեղչեր, 10 տոկոսից ավելիի դեպքում էլ կարող էին կիրառել զեղչեր, բայց հարկային պարտավորություններ էին առաջանում բուհերի համար: Հիմա բուհերը կարող է զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս և հարկային պարտավորություններ չի առաջանում: Այսինքն` այս փոփոխության արդյունքում ևս 7000 ուսանող զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա` առանց բուհերի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների»,- եզրափակեց Փաշինյանը:
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...