ՔՊ վարչության նիստն ավարտվել է, Երևանի քաղաքապետի հարցն, այնուամենայնիվ, քննարկվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ՔՊ վարչության նիստն ավարտվել է, Երևանի քաղաքապետի հարցն, այնուամենայնիվ, քննարկվել է

21:40 24.07.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում,  մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր, սակայն ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը չի քննարկվելու:

«Խոսելու ենք առաջադրված թեկնածուների մասին, որովհետև հայտարարվել էր, որ բաց է, թեկնածուները կարող են առաջադրվել և ուղարկել իրենց հայտերը, բայց ընտրության հարցն այսօր չէ»,- ասել է  Բաթոյանը:

Մատ 1 ժամ 30 րոպե ժամ տևած քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել գրասենյակից և հեռացել՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու:

Իսկ Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ քաղաքապետի հարցը, այնուամենայնիվ,  նիստում քննարկվել է, ավելին, օրակարգում միայն այդ հարցն է եղել, բայց որոշում այդ հարցում դեռ չկա:

Հարցին՝ ովքե՞ր են թեկնածուները, Ալեն Սիմոնյանը պատասխանել է.

«Թեկնածուների անունները մամուլում շրջանառվում են: 4 թեկնածուի մասին է խոսքը»:

Անուններ հայտնել է ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որը նշել է, որ թեկնածուների շարքում է նաև ինքը: Բացի այդ՝ նշել է նաև Ալեն Սիմոնյանի, դերասան Հայկ Մարությանի և Զարուհի Բաթոյանի անունները: Նիստի ընթացքում թեկնածուներից միայն երկուսն են ներկայացրել իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչ են անելու քաղաքապետ ընտրվելու դեպքում:

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ 4 թեկնածուների միջև ընտրությունը կկայանա հաջորդ նիստում, որը հավանաբար կլինի արտահերթ: Սակայն մինչև հուլիսի 27-ը այլ թեկանածուներ ևս կառաջադրվեն:

Ըստ ՔՊ անդամների՝ չի քնննարկվել հարցը, թե արդյոք հնարավոր է, որ հանդես գան «Ելք» դաշինքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP