Թուրքիան և Ուկրաինան ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Թուրքիան և Ուկրաինան ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

15:46 02.02.2022

Ուկրաինան և Թուրքիան հինգշաբթի օրը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի Կիև կատարելիք այցի ընթացքում ստորագրելու են ազատ առևտրի համաձայնագիր։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը։

«Վաղը մենք Ուկրաինայի հետ նոր սերնդի ազատ առևտրի համաձայնագիր կստորագրենք: Առևտուրը շատ կարևոր է Ուկրաինայի հետ մեր հարաբերություններում: 2021 թվականին դրա ծավալը կազմել է 7,4 միլիարդ դոլար՝ ավելանալով 59 տոկոսով», նախարարին մեջբերում է Milliyet թերթը:

Առևտրի նախարարության ղեկավարն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը «կարևոր քայլ է երկու պետությունների միջև 10 միլիարդ ապրանքաշրջանառության հասնելու ուղղությամբ»։

Մուշը նաև նշել է, որ Կիևի հետ ազատ առևտրի համաձայնագիրը «ավելի քան 10 տարվա բանակցությունների արդյունք է» այս փաստաթուղթը պատրաստելու համար։ Նախարարը մանրամասներ չի հայտնել պայմանագրի պայմանների մասին։

Խոսելով Թուրքիայի արտաքին առևտրի ցուցանիշների մասին՝ գերատեսչության ղեկավարն ասել է, որ «այս տարվա հունվարին ներմուծման ամենամեծ ծավալը գրանցվել է Ռուսաստանից»։ 2021 թվականի հունվարի համեմատ՝ աճը կազմել է 149,8%՝ հասնելով 4,56 մլրդ դոլարի, ԱՄՆ-ից ներմուծումը, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել է 328%-ով, սակայն դրամական արտահայտությամբ կազմել է 3,1 մլրդ դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

19:50 27.11.2024

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը նոյեմբերի 27-ին հանդիպել են «Equal Rights Trust» անկախ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ-փորձագետների հետ: Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր: Փորձագիտական առաքելության նպատակն է աշխատել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում ընդգրկված անձանց հետ: Կողմերը […] ...

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

19:46 27.11.2024

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական հարթակում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ «Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։ ...

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

19:41 27.11.2024

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է […] ...

Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. hայտարարություն

19:34 27.11.2024

Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. hայտարարություն

Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից […] ...

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

19:28 27.11.2024

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

Եվրախորհրդարանը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը սեպտեմբերին հաստատել էր Եվրամիության խորհուրդը։ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, պատգամավորների ձայների 370 կողմ, 282 դեմ հարաբերությամբ։ Նորացված Եվրահանձնաժողովը պաշտոնապես կսկսի աշխատանքը դեկտեմբերին։ Ցուցակում ընդհանուր առմամբ 26 եվրահանձնակատար կա, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության […] ...

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

19:23 27.11.2024

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն […] ...

BACK_TO_TOP