Գյումրիի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրության են հանվել ալեքպոլցի կանանց գլխանոց՝ վարդ-թանթանաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Գյումրիի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրության են հանվել ալեքպոլցի կանանց գլխանոց՝ վարդ-թանթանաները

19:59 02.02.2022

Գյումրիի թանգարաններում հազարավոր գտածոների, պատմական արժեք ունեցող ցուցանմուշների, գյումրեցու կենցաղն ու զբաղմունքները ներկայացնող  միջավայրերից բացի, ցուցադրության են հանվել ալեքպոլցիներին բնորոշ 18-19-րդ դարերի հագուստն ու տարազները: Այն ամբողջությամբ սերում է Բարձր Հայքի տարազից, որտեղ պահպանված են հայկական մանրանկարչությանը բնորոշ զարդակարերն ու ձևվածքները:

Նախորդ դարերում կանայք ու աղջիկները ազգային տարազի հետ միասին կրում էին յուրօրինակ գլխազարդեր, որոնք հանդիսանում էին կանացիության, նրբության ու հավերժական գարնան խորհրդանիշներ։ Թանթանաները ևս իրենց տեսքով ու կտորի որակով ընդգծել են կնոջ դիրքը հասարակությունում:

«Այս հինգ  թանթանաները պատկանել են ավելի հարուստ  կանանց, աշխատանքը գնահատելով՝ կարելի է ասել, որ ավելի  թանկարժեք են, քան ցուցադրվող նմուշներից մեկը, որը պատրաստված է եղել հասարակ կտորից՝ քաշմիրից, ու խիստ վնասված էր։ Բոլոր թանթանաների վրա  փոքրիկ ծաղիկները ամրացված են մետաղալարերով, որոնք ասեղնագործված են, և մեզ մետաղալարերը նկատելի չեն»,- պատմում է Գյումրիի պատմության թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը։

Ալեքպոլցի կանայք իրենց թանթանաների պատրաստումը վստահում էին միայն հմուտ վարպետուհիներին։ Հետագայում ալեքպոլցի կանայք թանթանայի հետ միասին կրել են նաև հատուկ թասակներ, որոնք նախատեսված են եղել գլխանոցները մաշվելուց ու կեղտոտվելուց պաշտպանելու համար: Ցուցադրության ներկայացված թանթաներից մեկը նաև ռեստավրացիայի է ենթարկվել:

«Թանթանայի վրայի վարդերը հատ-հատ վերականգնվել են Լուսինեի կողմից, որը Երևանում գործող «Տարոն» կենտրոնի տնօրենն է և շատ կարևոր  գործունեություն է ծավալում  մեր զարդանախշերն ու ասեղնագործությունը պահպանելու հարցում։ Ավետիք Իսահակյանի մոր թանթանան նույնպես նա է վերականգնել»,- ասում է Ինգա Ավագյանը։

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ցուցադրվող շիրակցի կանանց ու տղամարդկանց տարազների ամբողջական  հավաքածուում տեղ գտած ցուցանմուշները առանձնանում են հայկական  ասեղնագործության տիպիկ զարդանախշերով: Թանթանաների հետ միասին կանայք կրել են փուշիներ ու գոգնոցներ, որոնք ունեցել են խորհրդանշական իմաստ ամուսնացած կնոջ համար:

Հայկական բնակավայրերին բնորոշ տարազները մինչ օրս դեռ մասնագետներն ուսումնասիրում են, փորձում բացահայտել ու պահպանել հայկական կարատեսակներն ու ազգային հագուստին բնորոշ ձևվածքները: Որոշ գիտաշխատողների հետաքրքրության առարկա են նաև ալեքպոլցի թանթանագործ վարպետների  պատրաստած գլխանոցները, որոնք ուսումնասիրելու համար շատերն են այցելում Գյումրի:

«Գալիս են տարբեր մարզերից ու Երևանից, գիտաշխատողներին  հետաքրքրում է  թանթանայի  պատրաստման տեխնիկան և թե ինչ  զարդարանքներ էին օգտագործում Շիրակի տարածաշրջանում։ Մենք ունեցել ենք  թանթանա  կարող վարպետներ, որոնց տեխնիկան մինչև այսօր, կարելի է ասել, դեռ գտնված չէ»,- նշել է Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի գիտաշխատող Անահիտ Կարապետյանը։

Գյումրիի թանգարաններում ցուցադրվում են նաև վարպետների ձեռագործ գոտիներ, որոնք եղել են ազգային տարազի բաղկացուցիչ մաս: Դրանք պատրաստել են հատուկ պատվերով, անվանական գոտիների վրա պատկերել են նաև կենաց ծառի, պտղաբերության  հայկական սիմվոլները: Գյումրիի թանգարաններում, ռեստավրացիայից հետո, ցուցադրության կհանվեն ֆոնդերում պահվող եզակի նոր ցուցանմուշներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP