Ո՞վ կփոխարինի նոտարին նրա բացակայության ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
0.09 oC

Ո՞վ կփոխարինի նոտարին նրա բացակայության ժամանակ

10:53 15.02.2018

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի նիստի ժամանակ այսօր կառավարության հավանությանը ներկայացրեց «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ըստ նախարարի՝ սա միտված է բարելավելու քաղաքացիների սպասարկման որակը։

Նախագիծը սահմանում է, որ նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման, ինչպես նաև պաշտոնից ազատման դեպքում, արդարադատության նախարարը նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ նոտարական գործողությունների իրականացումը նրա ժամանակավոր բացակայության, իսկ ազատման դեպքում՝ անժամկետ, դնում է այլ նոտարի վրա։ Այս մասին նշվում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կողմից կառավարություն ներկայացված օրենքի նախագծում: Նոր փոփոխության համաձայն՝ որակավորման վկայականի ձևը այսուհետ կսահմանի արդարադատության նախարարը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան

08:40 01.11.2024

Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան

Եվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […] ...

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է  COP17-ը. Հակոբ Սիմիդյան

08:30 01.11.2024

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ Սիմիդյան

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...

Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ին

08:20 01.11.2024

Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ին

Հոկտեմբերի 31-ին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները ներկայացրել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ անկլավի հյուսիսային հատվածում բազմաթիվ ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 75 պաղեստինցի։ Առնվազն 20 մարդ զոհվել է այլ հատվածներում: Ինչպես նշվում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram […] ...

Բորելը կայցելի Ճապոնիա՝ անվտանգության հարցերով բանակցությունների համար

08:10 01.11.2024

Բորելը կայցելի Ճապոնիա՝ անվտանգության հարցերով բանակցությունների համար

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիա-ԵՄ ռազմավարական երկխոսության արտաքին և անվտանգության քաղաքականության առաջին հանդիպմանը։ Սպասվում է, որ նա կհանդիպի Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի հետ և կանցկացնի Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքականության ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ճապոնիայի և ԵՄ-ի միջև համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության ոլորտում, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան երկու ժամ գնդակոծել են Բեյրութի հարավային արվարձանները

08:01 01.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան երկու ժամ գնդակոծել են Բեյրութի հարավային արվարձանները

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու ժամվա ընթացքում ավելի քան 15 հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռմբակոծվել են Ղբեյրի, Հարեթ Հրեյք, Բուրջ ալ Բարաջնի և Դուվար Քաֆաաթ շրջանները։ Օդային հարձակումների առաջին շարքն իրականացվել է գիշերվա ժամը երկուսի մոտ (Մոսկվայի ժամանակով 3։00)։ Ուժգին պայթյունների ձայները հասել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասեր։ Ծխի […] ...

Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

00:00 01.11.2024

Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

Axios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […] ...

BACK_TO_TOP