Ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնական մտահոգությունները. Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+3.09 oC

Ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնական մտահոգությունները. Պուտին

21:04 01.02.2022

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանից արդեն իսկ պարզ է դառնում, որ ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնական մտահոգությունները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ իրենց առաջարկներին։

«Բայց արդեն պարզ է, ես այդ մասին տեղեկացրել եմ վարչապետին, որ անտեսվել են ռուսական կողմի հիմնական մտահոգությունները, մենք չենք տեսել մեր երեք հիմնական պահանջների համարժեք դիտարկումը»,- ասել է Պուտինը։

Հիմնական կետերից Ռուսաստանի նախագահը նշել է ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխումը, ռուսական սահմանների մոտ հարվածային  համակարգերի տեղակայման բացառումը, ինչպես նաև վերադարձը 1997 թվականի Եվրոպայի ռազմական ենթակառուցվածքներին:

Ուկրաինական խնդիրը և բանակցություններն Արևմուտքի հետ

Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն է՛լ ավելի են սրվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Կրեմլին մեղադրում են Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ և  ուժեղացնում են իրենց ներկայությունը Արևելյան Եվրոպայում և սպառնում են խստացնել հակառուսական պատժամիջոցները։

Մոսկվան մերժում է բոլոր պնդումները և հիշեցնում, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները. ուկրաինական իշխանությունները բանակի անձնակազմի կեսը կենտրոնացրել են շփման գծի մոտ և արգելված զենքերով կրակում են աշխարհազորայինների վրա։

Կրեմլը և ԱԳՆ-ն բազմիցս բացատրել են, որ էսկալացիայի հիմնական պատճառը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններն են, որոնք Ուկրաինային զենք են մատակարարում՝ դրանով իսկ մղելով ռազմական արկածախնդրության։

Անցյալ տարեվերջին Մոսկվան անվտանգության երաշխիքների փաստաթղթերի նախագծերը փոխանցեց Բրյուսելին և Վաշինգտոնին, հիմնական պահանջը  դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխումն էր: Բայց հենց արևմտյան գործընկերներն էին, ըստ ՌԴ ԱԳՆ-ի,  անտեսել այդ երաշխիքներն  իրենց գրավոր պատասխանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP