ԱՄՆ-ը Լեհաստան կուղարկի մոտ 2,5 հազար զինվորական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+7.95 oC

ԱՄՆ-ը Լեհաստան կուղարկի մոտ 2,5 հազար զինվորական

12:42 02.02.2022

ԱՄՆ-ը Լեհաստան կտեղափոխի մոտ 2,5 հազար զինվորական։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը։

«Մենք հույս ենք դնում ամերիկացի զինվորների վրա, և նման բանակցություններ եղել են։ Մենք կարծես թե կունենանք մոտ 2,5 հազար լրացուցիչ զինվոր»,- ասել է Սոլոխը Polskie Radio ռադիոկայանի եթերում։ Նշվում է, որ ներկայում Լեհաստանում կա մոտ 5,5 հազար ամերիկացի զինվոր։

«Ուզում եմ հիշեցնել, որ գործող երկու պլան կա. դրանցից մեկն ամերիկացի զինվորների ֆիզիկական ներկայությունն է, այդ թվում՝ լեհական տարածքում: Երկրորդ պլանը մեխանիզմի ներդրումն է, զգալի թվով զորքերի տեղափոխման հնարավորությունների ստեղծումը, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում»,- եզրափակել է Սոլոխը։

Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի այլ երկրներ ամերիկյան զորքերի մոտալուտ տեղակայման մասին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

18:26 26.11.2024

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

18:20 26.11.2024

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

17:54 26.11.2024

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

Ողջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար. «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու […] ...

BACK_TO_TOP