Վաշինգտոնը Ռուսաստանից պատասխան է ստացել անվտանգության երաշխիքների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Վաշինգտոնը Ռուսաստանից պատասխան է ստացել անվտանգության երաշխիքների վերաբերյալ

08:31 01.02.2022

Միացյալ Նահանգները պատասխան է ստացել Ռուսաստանից՝ ավելի վաղ Վաշինգտոնի կողմից Մոսկվա ուղարկված՝ անվտանգության և Ուկրաինայի շուրջ դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկների դիմաց։ Այս մասին TASS-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

«Կարող ենք հաստատել, որ գրավոր պատասխան ենք ստացել Ռուսաստանից»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, Պետդեպի ներկայացուցիչը հրաժարվել է մանրամասներ հայտնել և գաղտնազերծել փաստաթղթի բովանդակությունը։ «Հրապարակային բանակցություններ վարելն արդյունավետ չի լինի, ուստի մենք Ռուսաստանին հնարավորություն կթողնենք քննարկելու իրենց պատասխանը, եթե նրանք ցանկանան: Մենք լիովին հավատարիմ ենք մնում երկխոսությանը՝ այս խնդիրների լուծման համար և կշարունակենք սերտ համակարգումը մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ներառյալ Ուկրաինայի»,- ասել է պաշտոնյան։

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական համաձայնագրերի նախագծերը՝ հասցեագրված Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ին։

Հունվարի 26-ին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին են փոխանցել գրավոր պատասխաններ՝ անվտանգության երաշխիքների  առաջարկների վերաբերյալ։ Արևմուտքը չի գնացել Ռուսաստանի համար սկզբունքային զիջումների, սակայն նշել է ուղղությունները՝ հետագա բանակցությունների համար։ Փաստաթուղթը, որն ամերիկյան կողմը ստացել է Ռուսաստանից երկուշաբթի, հանդիսանում է Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնի դիմահար առաջարկներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

18:47 26.11.2024

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ...

Որսագողության փորձ՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում

18:41 26.11.2024

Որսագողության փորձ՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում

Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում: Մի խումբ անձինք՝ զինված ակոսափող հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք՝ ակնհայտորեն նպատակ ունենալով որս իրականացնել: CWR ռենջերները Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին կեսգիշերին մոտ՝ 23:30-ից սկսած, նկատել են […] ...

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

18:33 26.11.2024

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։ Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Ս. թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ […] ...

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

18:26 26.11.2024

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

18:20 26.11.2024

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...

BACK_TO_TOP