09:45 15.02.2018
Փետրվարի 15, 22:00: Այսօր ու այդ ժամին «Արսենալը» կրկին կլինի խաղադաշտում:
«Յամկրաֆտ Արենա»-ում զինագործներին կհյուրընկալի շվեդական Էստերսունդը: Լոնդոնյան ակումբի համար դեպի չեմպիոների լիգա տանող ամենակարճ ճանապարհն այս պահին, թերևս, «Եվրոպա լիգայում» հաղթելն է: Չնայած զինագործների գլխավոր մարզիչը դեռ հույսը չի կորցրել Պրեմիեր լիգայում տեղը բարելավելու և այդ կերպ Չեմպիոների լիգայում հայտնվելու համար.
«Ես ընդհանրապես կարծում եմ, որ Չեմպիոների լիգայի ուղեգիրը Եվրոպա լիգան հաղթելով նվաճելը ճիշտ չէ, բայց եթե նման հնարավորություն լինի, մենք դա կանենք: Ամեն դեպքում մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի Պրեմիեր լիգան»,-նշել է «զինագործների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Ոչ միայն Արսենալը, այլև եվրոպական մյուս գրանդները հաճախ են թերահավատորեն մոտենում Եվրոպա լիգային: Բայց անցած տարի տեղի ունեցածը ցույց տվեց, որ այս մրցաշարը հաճախ նաև օգնում է: Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» համար հաղթող դառնալը Չեմպիոնների լիգայում հայտնվելու միակ ճանապարհը դարձավ: Չնայած զինագործների մարզիչը հույսը լիովին այս մրցաշարի հետ չի կապում, բայց հայտարարում է՝ խաղին մարտական տրամադրությամբ են մոտենալու:
«Ես ամեն դեպքում հիմնական կազմի խաղացողների եմ դաշտ դուրս բերելու, քանի որ մինչև այս հանդիպումը մենք այլ խաղ չունենք: Չեմ կարող բաց թողնել այս հնարավորությունն այն պատճառով, որ մենք չենք խաղում Անգլիայի Գավաթում: Ես խաղացողներին հանգիստ տալու պատճառ չունեմ»,- ասել է Վենգերը:
Տրամադրվածությունը մարտական է, սպասվող խաղն էլ՝ բարդ: Ծնկի վնասվածք ունի Ալեքսանդր Լյակազետը, որը կբացակայի 4-ից 6 շաբաթ:
Մխիթարյան-Օբամեյանգ դուետն էլ կմասնատվի՝ Եվրոպայի Լիգայի կանոնադրության պատճառով: Գաբոնցու նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», մրցաշրջանը սկսել է Չեմպիոնների լիգայում, սակայն խմբային փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը և հիմա Եվրոպա լիգայի փյեյ-օֆում է: Կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստը չի կարող ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող 1 մրցաշարում խաղալ 2 տարբեր թիմերի կազմում: Այսպիսով, Օբամեյանգին մինչև մրցաշրջանի ավարտը Եվրոպա լիգայում չենք տեսնի՚։ Սա նշանակում է, որ զինագործների խաղում հնարավոր է լինեն տակտիկական որոշակի փոփոխություններ և խաղադաշտում դերերի վերաբաշխում:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ «Արսենալի» հավանական մեկնարկային կազմում առաջ քաշված հարձակվողը կլինի Ուելբեքը: Նրան թիկունքից կօգնեն Իվոբին, Օզիլը և Մխիթարյանը: Ի դեպ, հայ ֆուտբոլիստի մոտ փոփոխություն ևս կլինի: Մարզաշապիկի վրա գրված 7-ին մեկ 7 էլ կավելանա ևՄխիթարյանն այս մրցաշարում հանդես կգա 77 համարի ներքո՝ էլի կանոնադրության պահանջով: Այն սահմանում է՝ Միկին չի կարող հանդես գալ Եվրոպայի լիգայի խաղարկությունում 7 համարի ներքո, քանի որ «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսն այս մրցաշրջանում արդեն կրել է այդ համարի մարզաշապիկը:
Այս լուսանկարները շվեդական ակումբի հանդերձարանից են: Հանդիպումից առաջ թվիթերյան իրենց էջում հրապարակել են և կից մի գրառում արել:
We are ready for you @Arsenal ! Did we mentioned our new locker rooms? #vigerossaldrig #EuropaLeague #iglooadventure pic.twitter.com/c5SJQplYE3
— Östersunds FK (@ofk_1996) 12 февраля 2018 г.
«Պատրաստ ենք ընդունել քեզ, «Արսենա՛լ»: Արդեն պատմե՞լ ենք մեր նոր հանդերձարանների մասին»:
Սա արդեն 3-րդ դեպքն է, երբ շվեդական այս ակումբը «զինագործների» հետ խաղին սարկազմով է մոտենում: Մի անգամ էլ՝ ԵԼ-ի վիճակահանությունից հետո, շվեդները խորհուրդ տվեցին լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ճիշտ կոճկել վերնազգեստը:
«Փետրվարին ձեզ կսպասենք «Յամտկրաֆտ արենայում»: Ժամանելուց առաց խնդրում ենք համոզվել, որ Վենգերը շտկել է վերնազգեստի խնդիրները: Մեզ մոտ ցուրտ է լինելու»,- թվիթերյան էջում գրել է շվեդական ակումբը:
See you at Jamtkraft Arena in february! Please make sure that Wenger has fixed his jacket before traveling, it’s going to be cold in Ostersund 😉 #vigerossaldrig pic.twitter.com/nHxPcZqLeh
— Östersunds FK (@ofk_1996) 11 декабря 2017 г.
Բայց սա դեռ ամենը չէ: Մխիթարյանի թիմի նկատմամբ նաև եղանակն է ոչ բարենպաստ տրամադրված: Սպասվում է, որ խաղը կկայան -4 աստիճան ցրտի պայմաններում: Ակնհայտ է, որ լոնդոնյան համեմատաբար տաք եղանակի համեմատ զինագործների համար սառնամանիք է լինելու:
Բուքմեյքերական ընկերությունները «Էստերսունդ»-«Արսենալ» զույգի ֆավորիտ են համարում «զինագործներին», որոնց երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը գնահատվում է 1.08 գործակցով, շվեդական ակումբինը՝ 6.5 գործակից: Այսօր կայանալիք խաղում «Արսենալի» հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1.5 գործակցով, «Էստերսունդի» հաղթանակը 6.5, ոչ-ոքին 4.33 գործակից: Մինչդեռ «Էստերսունդի» նախագահ Դանիել Կինդբերգը չի կասկածում, որ իր ակումբը հաղթահարելու է «Արսենալի» արգելքը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում:
«Իհարկե, մենք կհաղթենք «Արսենալին»: Տեսնում եմ, թե ինչպիսի մարզավիճակում ենք մենք, և ինչպիսի` նրանք: Կսկսենք խնդիրը իրագործել հենց առաջին հանդիպումից, իսկ հետո ուրախությամբ կմեկնենք «Էմիրեյթս»: Երբ ես ասացի, որ կհաղթահարենք «Գալաթասարայի» արգելքը, մարդիկ ինձ խելագար համարեցին: Հիմա իսկական ժամանակն է ու մենք կարող ենք անցնել «Արսենալին» ու դուրս գալ 1/8 եզրափակիչ: Մեր նպատակն է հանդես գալ մրցաշարի եզրափակչում»,- «The Sun»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է նա:
Ինչևէ, այս խաղում գոլ խփելու ամենահավանական թեկնածուն լոնդոնցիների հարձակվող Դենի Ուելբեկն է. նրա՝ գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը գնահատվում է 1.9 գործակցով:
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը նույնպես մեծ է՝ 2.3: «Էստերսունդի» ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դառնալու հավանականությունը, ըստ բուքմեյքերական ընկերությունների, ամենաբարձրն է իրանցի հարձակվող Սաման Գոդդոսի մոտ, ում համար սահմանված է 4.25 գործակից: Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել նաև առանձին ֆուտբոլիստների՝ մեկից ավելի գոլ խփելու հավանականության համար։ Մխիթարյանի՝ դուբլի և հեթ տրիկի հեղինակ դառնալու հնարավորությունը գնահատվում է հետևյալ կերպ. Հենրիխի երկու գոլի համար սահմանված է 11 գործակից, իսկ երեք գոլը գնահատվում է 41 գործակցով: Այն, որ Մխիթարյանը կդառնա խաղում առաջին գոլի հեղինակը, գնահատվում է 6.5 գործակցով:
Հիշեցնենք, որ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հեռարձակման բացառիկ իրավունքը։ Այսօր՝ ժամը 22.00-ին, «ՇԱՆԹ»-ի և «ՇԱՆԹ ՊՐԵՄԻՈՒՄ»-ի եթերում կարող եք դիտել «Էստերսունդ»-«Արսենալ» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ առաջին հանդիպումը: Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին Երևանի ժամանակով 00:05-ին:Հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հեռարձակման բացառիկ իրավունքը։
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...