ԵՄ-ն Կատարի և Ադրբեջանի հետ կքննարկի գազի մատակարարումների հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

ԵՄ-ն Կատարի և Ադրբեջանի հետ կքննարկի գազի մատակարարումների հարցը

23:40 30.01.2022

ԵՄ-ն գազի շուրջ բանակցություններ է վարում Կատարի և Ադրբեջանի հետ Ռուսաստանից մատակարարումների հնարավոր  դադարեցման դեպքում:

Եվրամիությունը գազի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, ինչպես նաև Ադրբեջանի և Կատարի հետ, եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները Եվրոպա։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 30-ին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։

«Մենք պետք է պատրաստ լինենք, եթե դիվանագիտությունը ձախողվի։ Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները, այդ թվում՝ աշխատել այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կատարը և Ադրբեջանը գազի մատակարարման հարցում, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները»,- ասել է Բորելը իր շաբաթական բլոգում հրապարակված գրառման մեջ:

Հունվարի 24-ին The Times-ը, հղում անելով բրիտանական կաբինետի աղբյուրներին, հայտնել էր իշխանությունների մտավախությունների մասին՝ կապված Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառման դեպքում ՌԴ-ի կողմից դեպի Եվրոպա գազի մատակարարումների հնարավոր կրճատման մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,  նույն օրն իսկ արձագանքելով  բրիտանական իշխանությունների մտավախություններին, այն անվանել էր «կեղծ հիստերիա»։

Ռուսաստանը միշտ եղել է «էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավոր» Եվրոպայի համար՝ նույնիսկ հարաբերությունների ամենադժվար պահերին, հիշեցրել է նա։

Հունվարի 18-ին գերմանական նավթագազային խոշորագույն Wintershall Dea ընկերությունը, մեկնաբանելով Եվրոպայում գազի ճգնաժամի պատճառները, հիշեցրել է, որ Եվրոպայում գազի ճգնաժամի վրա ազդող հիմնական գործոններից մեկը հեղուկ բնական գազի պահանջարկի աճն էր Ասիայում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

18:33 26.11.2024

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։ Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Ս. թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ […] ...

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

18:26 26.11.2024

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

18:20 26.11.2024

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP