Վրաստանում ակտիվ կորոնավիրուսային դեպքերի թիվը շատ մեծ է, իսկ հոսպիտալացումները՝ քիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Վրաստանում ակտիվ կորոնավիրուսային դեպքերի թիվը շատ մեծ է, իսկ հոսպիտալացումները՝ քիչ

21:40 30.01.2022

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ, չնայած երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեծ թվին, հիվանդանոցային ոլորտը գերզբաղված չէ։ Հաղորդում է jnews.ge-ն։

Գամկրելիձեի խոսքով, վարակվածներին հիմնականում վերահսկում է ընտանեկան բժիշկը։

«Այսօր համավարակի զարգացումը հիմնականում պայմանավորված է օմիկրոնի շրջանառությամբ՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում։ Բոլոր երկրներում աճող ալիք կա, և դեպքերի թիվը լրջորեն ավելանում է։ Տարբերությունն այն է, որ որտեղ պատվաստումների մակարդակը բարձր է՝ ավելի քան 80%, այնտեղ ցածր է հոսպիտալացումն ու մահացությունը։ Մենք ունենք պատվաստումների 42,4 տոկոս ցուցանիշ, մահացությունը այս բարձր թվերի համեմատ նվազել է, բայց դեռ շեմից բարձր է։ Այսօր առավոտյան մենք ունենք 146 000 ակտիվ դեպք, ինչը շատ բարձր թիվ է, բայց հիվանդանոցային հատվածում դեռ կա 3 500 թափուր տեղ։ Հոսպիտալացումը օմիկրոնով այնքան էլ բարձր չէ, որքան Դելտայի դեպքում: Հիմնական վարակները կառավարվում են առցանց կլինիկաների միջոցով: Ճնշումն այսօր հիմնականում երկու ուղղությամբ է՝ լաբորատորիաներ, որտեղ օրական հետազոտվում է ավելի քան 60-70000 մարդ, և ամբուլատոր հատվածը՝ առցանց կլինիկաներ, ընտանեկան բժիշկներ, որոնք բավականին մեծ թվով կանչեր ունեն և հիվանդներին կառավարում են տանը կամ հյուրանոցներում։ Համավարակային իրավիճակը հեշտ չէ, բայց այն կառավարելի է»,- ասել է Գամկրելիձեն։

Միևնույն ժամանակ, Ամիրան Գամկրելիձեի խոսքով, հիվանդանոցներում և վերակենդանացման բաժանմունքներում ծանր հիվանդների թիվը չի ավելանում։

«Omicron-նն ավելի թեթև է ընթանում, քան Delta-ն, բայց դա չպետք է հուսադրի մեզ: Երբ թիվը չափազանց մեծ է, վարակվածների համապատասխան տոկոսը ծանրանում է և նույնիսկ կարող է վերածվել վերակենդանացման անհրաժեշտության, նույնիսկ մահացու ելքի։ Դա կանխելու միակ միջոցը առաջարկություններին հետևելն ու պատվաստումն է։ Booster դոզան կամ երրորդ դոզան, հատկապես 50-ն անց մարդկանց մոտ, Omicron վարակի կանխարգելման կամ վարակվելու դեպքում հետագա բարդությունները կանխելու ամենակարևոր միջոցն է: Ներկայումս Booster-ը երկրում ունի 156000 մարդ, ինչը փոքր թիվ է: Որքան շատ մարդիկ անեն բուստերը, այնքան ավելի քիչ կհոսպիտալացվենք երկրում, և այնքան քիչ ճակատագրական կլինի լուծումը»,- ասել է Գամկրելիձեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP