Տաշքենդում կինը 3-ամյա դստերը նետել է արջի վանդակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Տաշքենդում կինը 3-ամյա դստերը նետել է արջի վանդակը

14:45 29.01.2022

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին, կենդանաբանական այգի այցելության ժամանակ մայրն իր երեք տարեկան դստերը գցել է կովկասյան գորշ արջի վանդակը,- հայտնում է այգու մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել ժամը 12-ի սահմաններում՝ բազմաթիվ այցելուների աչքի առաջ։

«Կովկասյան գորշ արջ Զուզուն, պառկած իր վանդակում, հետևել է կնոջ գործողություններին, ով աղջկան նետել է մետաղյա ցանկապատի վրայով»:

Կենդանին չի դիպել աղջկան, մոտեցել է, հոտ քաշել և հեռացել։ Դրանից հետո Զուզուին ներս են տարել, իսկ աղջկան դուրս են բերել վանդակից և հանձնել կենդանաբանական այգում աշխատող բուժքրոջը։

«Աղջիկը տուժել է միայն գրեթե 5 մետր բարձրությունից ընկնելուց, այլ ոչ թե գիշատչի ատամներից։ Նախնական զննության ժամանակ, բացի կապտուկներից, նրա մոտ տեսանելի լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել»,-նշել է բուժքույրը:

Իրավապահները քրեական գործ են հարուցել: Կնոջ արարքի շարժառիթներն անհայտ են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

23:42 08.04.2025

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...

ՀՀ դեսպանը հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների

23:36 08.04.2025

ՀՀ դեսպանը հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների

Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների՝ կազմակերպության հիմնադիր, Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի դասախոս Կևան Գաֆաիթի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ողջունելով հյուրերին և կարևորելով ապագա միջազգայնագետների և քաղաքագետների կողմից Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու կարևորությունը՝ […] ...

Քննարկվել է ՀՀ-ում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը

23:29 08.04.2025

Քննարկվել է ՀՀ-ում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին կայացել է հանդիպում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Հայաստանում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը: Նախարարն անդրադարձել է Հայաստանում համացանցի հասանելիությանն ու թվային տեխնոլոգիաների զարգացմանը, ընդգծել դրանց ստեղծած հնարավորությունները: Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ հատկապես սոցիալական մեդիայի, […] ...

Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր

23:24 08.04.2025

Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Վաղարշապատի Տարածքային կազմակերպության աշխատանքներին առնչվող հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզում

23:02 08.04.2025

ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: «Խորհրդակցություն եմ անցկացրել Լոռու մարզպետարանում՝ մարզպետ Արամ Ղազարյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։ Խորհրդակցության նպատակը ներկայումս պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների […] ...

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆ

22:43 08.04.2025

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆ

Վաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ […] ...

BACK_TO_TOP