Ազոտական պարարտանյութի թանկացման դեմ դարձյալ բողոքում են Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Ազոտական պարարտանյութի թանկացման դեմ դարձյալ բողոքում են Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները

17:35 29.01.2022

Հողագործներն ու ֆերմերները շարունակում են բողոքել ազոտական պարարտանյութի գնաճից՝ պահանջելով պատասխանատու գերատեսչություններից միջամտել վաճառքի գները կայունացնելու հարցում կամ սուբսիդավորմամբ խնդիրը կարգավորել։

Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններն արդեն մտահոգ են, մեծածախ ու մանրածախ շուկայում եռակի թանկ գնով վաճառվող պարարտանյութ ձեռք բերելու և ցանքատարածքները մշակելու դեպքում կունենան ֆինանսական մեծ կորուստներ, իսկ աշնանացան ցորենի և այլ մշակաբույսերի պարարտացման սեզոնը կսկսվի երկու-երեք ամսից:

Հողագործներն հիմնականում օգտագործել են  երկու տեսակի ազոտական պարարտանյութեր: Սովորաբար, հունվար-փետրվար ամիսներին պահեստավորում են, որ գարնանը պարարտացնեն ցանքատարածքները: Բայց այս տարի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները իրենց առաջարկվող պարարտանյութի շուկայական արժեքից անակնկալի են եկել, մեկ պարկ պարարտանյութը  6500-7000 դրամի փոխարեն եռակի թանկ գնով են առաջարկում:

«Ես ունեմ 80 հեկտար ցանքատարածք, մենակ ազոտական պարարտանյութի թանկացման պատճառով ես 15 միլիոն դրամ ավելի գումար պետք է վճարեմ։ Պատկերացնում եք, մի ֆերմերը 15 միլիոն դրամ էս թանկացման պատճառով  տուժում է»,- ասում է ֆերմեր Գևորգ Ավագյանը։

«Հիմա մարդիկ վարկ են վերցրել՝ պարարտանյութի մեկ պարկը 6500-7000 դրամով ձեռք բերելու  հաշվարկով, էսօր 20 հազար դրամ է դարձել, չենք կրնա առնինք։ Ընձի 8 մեշոկ է պետք, կազմում է 160 հազար դրամ, իսկ ես նախատեսել էի ընդամենը 56 հազար դրամ գումար»,- ասում է գյուղատնտես Կարեն Կարախանյանը ։

Տասնյակ հեկտարներով աշնանացան են մշակել, ոմանք գարնանացանի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի ցանկերի աշխատանքներն էին պլանավորում։ Բայց պարարտանյութի գնաճը հնարավոր է  հողը մշակելուց հրաժարվելու պատճառ դառնա, իսկ արդեն ցանած արտերը չպարարտացնել չեն կարող, պարարտացնելու համար հավելյալ ու մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվելու։ Հողագործները  առաջարկում են սուբսիդավորման  տարբերակով խնդիրը կարգավորել։

Պարարտանյութի գնաճը կապում են ներկրման սահմանային հարկերի բարձրացման, մատակարար կազմակերպությունների ու անհատների կամայականությունների հետ: Արդեն ճշտել են, որ ներկրողների հիմնավորումներն այնքան էլ հավաստի և հիմնավոր չեն՝ համեմատելով հարևան երկրի գների հետ։ Երկու օր առաջ այս խնդրին   ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ըստ էության, սա հարևան երկրների արտադրողների էս պահին պաշտոնական բացթողնման գինն է, և էստեղ տեղական ներկրողները գերշահույթ, բնականաբար, չեն հետապնդում, մենք ուշադիր հետևում ենք գործընթացին։ Մենք հիմա բանակցում ենք թե՛ մեր ռուս, թե՛ իրանցի, և թե՛ կատարցի ու այլ  գործընկերների հետ, որպեսզի կարողանանք  հնարավորինս էժան պարարտանյութ ձեռք բերել և ինչ որ մի սուբսիդավորման մաս էլ ավելացնել և ունենալ գյուղացիների համար խելամիտ գնային առաջարկ»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

 

Նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ մինչև ցանքատարածքների ու այգիների պարարտացման սեզոնի մեկնարկը, գյուղացիներին հարմար տարբերակ կառաջարկեն, դրանցից մեկն էլ սուբսիդավորվող վարկերի տարբերակն է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP